ԱԱ. - 2025 ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ
ՍպորտԱնվանի ազատ ոճային ըմբիշ, Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ տպավորիչ հաղթանակով այսօր մեկնարկեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում։ 57 կգ քաշայինների որակավորման փուլում Հարությունյանը գոտեմարտեց Ուկրաինան ներկայացնող Վլադիսլավ Աբրամովի հետ ու վստահ հաղթանակ տարավ 2 րոպեում, բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով։
Այսօր մրցագորգ դուրս կգա նաև 74 կգ քաշային ՀՐԱՅՐ ԱԼԻԽԱՆՅԱՆԸ, նրա մրցակիցը կլինի իրանցի Յունես Էմամիլիոչեն։ Երեկոյան մրցահերթում ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 70 կգ քաշային կարգում կպայքարի բրոնզե մեդալի համար։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
