ԱՆՎԱՆԻ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՆՈՐ ՏԱՐՐ ԿԼԻՆԻ
ՍպորտՖրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած «World Challange Cup» մրցումներում հայազգի անվանի սպորտային մարմնամարզիկ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ անցավ եզրափակիչ, սակայն այսքանով ամեն ինչ նոր է սկսվում։ Տղաների սպորտային մարմնամարզությունը համալրվեց ևս 1 տարրով։
Նժույգթափեր մարզագործիքի վրա Համլետը կատարեց նոր տարր, որն արդեն պաշտոնապես կանվանվի ՄԱՆՈՒԿՅԱՆ։
Նշենք, որ հայ մարմնամարզիկներից իրեն անվամբ տարր ունեն Հրանտ Շահինյանը, Արթուր Հակոբյանը, Վահագն Ստեփանյանը, Հուռի Գեբելյանը և Արթուր Դավթյանը։ Սա շատ կարևոր, պատմական նվաճում էր, լինելով շատ երիտասարդ, ընդամենը 18 տարեկան Համլետը պատմություն կերտեց, ինչը շատ ուրախալի է։
Iravunk. com - ը շնորհավորում է Համլետին, մաղթելով նորանոր նվաճումներ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
