Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Բրիտանիան խորը ցնցումների փուլ է մտել (Տեսանյութ)

Միջազգային

Լոնդոնում տեղի ունեցած զանգվածային հանրահավաքի, համեմված ոստիկանության հետ ոչ պակաս զանգվածային բվախումներով. մի շարք հեղինակավոր գնահատումներով` «Ցույց տվեց, թե ինչ ցունամիական եւ անշրջվելի իրողություններ են հասունացել Բրիտանիայում, որը համոզված էր, թե անխոցելի է, միայն իրեն է թույլատրվում միջամտել այլ երկրների գործերին, և ոչ ոքի՝ իր գործերին չի կարող խառնվել»:

Հանրահավաքը Բրիտանիայի իսլամացման և իսլամական երկրներից միգրանտների ընդունման դեմ էր։ Այս ամենը տեղի է ունենում վերջերս տեղի ունեցած սկանդալների ֆոնին՝ կապված անօրինական միգրանտներին պետական ​​միջոցներով հյուրանոցներում տեղավորելու և Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարության նոր ղեկավարի՝ Ղուրանի վրա երդում տված մուսուլման կնոջ նշանակման հետ։

Իսկ արտաքին միջամտողների թվում առաջին պլանում հայտնվեց Մասկը` հեռակապով ելույթ ունենալով հանրահավաքւմ։ «Մենք պետք է պայքարենք։ Մեծ Բրիտանիայի բոլոր ժողովուրդները պետք է պայքարեն ապագայի համար։ Եթե դա տեղի չունենա, ապագա չի լինի»։ Մասկը առցանց ելույթում նաեւ կոչ արեց լուծարել բրիտանական խորհրդարանը։

Սա մերկապարանոց գաղափար չէ: Հայտնի փաստ է, որ բրիտանական երկու ավանդական ուժերը` լեյբորիստներն ու պահպանողականները, որոնք տասնամյակներով իշխում էին` կառավարումը մեկը մյուսին փոխանցելով, ներկա պահին միասնաբար ունեն բրիտանացիների շատ փոքր մասի վստահությունը: Դա ապալեգիտիմացնում է կառավարման համակարգը, եւ արդյունքում` երեկվա ու այսօր եւս նախատեսված զանգվածային միջոցառումը եկավ հուշելու, որ ներքին պայթյունն անխուսափելի է դառնում:

Իսկ Մասկի միջամտությոնը երկու պարզ փաստի մասին ակնարկեց: Նախ, որ «հեղափոխական» ուժերն ու հանրային բացարձակ մեծամասնության աջակցությունը ձեռք բերած` Նայջել Ֆարաջի «Ռեֆորմների կուսակցությունը» ունեի արտաքի լուրջ «թիկունք»: Ապա, որ իրավիճակի համեմատաբար անցնցում ելքը հենց բրիտանական խորհրդարանի լուծարումն ու նոր ընտրություններն են, որն կփոխի բրիտանական երկարամյա կառավարման համակարգը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ