Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup հեղինակավոր մրցաշարի նժույգ թափեր վարժության որակավորման փուլում մեծահասակների Եվրոպայի, երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն Համլետ Մանուկյանը կատարել է նոր տարր, որը կանվանվի «Մանուկյան»:
17-ամյա մարմնամարզիկն առաջին տեղով դուրս է եկել եզրափակիչ:
Հիշեցնենք, որ պատմության մեջ հայ մարմնամարզիկներից իրենց անունով տարրեր ունեն Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ) Արթուր Դավթյանը (նժույգ թափեր) և արդեն Համլետ Մանուկյանը (նժույգ թափեր):
