ԱԱ-2025. Արման Անդրեասյանը պարտվեց կիսաեզրափակիչում
ՍպորտԽորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) կիսաեզրափակիչում 0-8 հաշվով պարտվեց ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիին:
Այսպիսով՝ Անդրեասյանը սեպտեմբերի 14-ին կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Մանվել Խնձրցյանն էլ (61 կգ) սեպտեմբերի 14-ին կանցկացնի սփոփիչ գոտեմարտ. նրան հաղթած Օլիմպիական չեմպիոն Զաուր Ուգուևը հասել է եզրափակիչ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
