«Ինտերը» գոլառար խաղում պարտվեց «Յուվենտուսին»
ՍպորտԻտալիայի Ա Սերիայի երրորդ տուրի կենտրոնական խաղում Միլանի «Ինտերը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց Թուրինի «Յուվենտուսի» հետ եւ գոլառատ խաղում պարտվեց 4-3 հաշվով:
Հաղթական գոլը հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին խփեց Վասիլյե Աջիչը:
«Ինտերի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 86-րդ րոպեին դեղին քարտ ստացավ:
«Յուվենտուսը» 9 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Ինտերը» 3 միավորով 7-րդն է:
Գոլեր`
Լլոյդ Քելի, 14, Քենան Յիլդիզ, 38, Կեֆրեն Թյուրամ, 82, Վասիլյե Աջիչ, 90+1 - Հաքան Չալհանօղլու, 30, 65, Մարկուս Թյուրամ, 76
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
