ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ 3 ՏԱՐԻՆ
Ախ կանայքԱյսօր, սեպտեմբերի 13-ն է, մեր նորագույն պատմության սև, ողբերգական էջերից մեկը։ Այսօր լրանում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի 3 - րդ տարին, իսկ ադրբեջանական զորքերը դեռ օկուպացված տարածքներից դուրս չեն եկել։ 2023 թվականի այս օրը, սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսեցին ինտենսիվ կրակել Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։ Բարբարոս թշնամին, ռազմական ագրեսիայի արդյունքում դիրքային առաջխաղացում ունեցավ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի ու Սոթքի, Ջերմուկի ուղղությամբ։ Հայաստանի իշխանությունները մինչ օրս չեն հրապարակել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ցուցակը։ Պաշտոնական տվյալներով 224 զոհ ենք ունեցել, 293 վիրավոր ու 20 գերիներ։ Վնասվել են 192 բնակելի տներ, 60 տուն ամբողջությամբ։ Շատ զարմանալի է, թե այս իշխանությունները ինչպես են ուզում բարեկամություն հաստատել նման վայրագ, բարբարոս ազգի հետ ինչպիսին ադրբեջանցիներն ու թուրքերն են։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
