ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈՒ ՄԱՆՎԵԼ ԽՆՁՐՑՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՍպորտԽորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում անվանի ըմբիշ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ մեկնարկել է ծանր, բայց տպավորիչ հաղթանակով։ Նա հանդես է եկել 70 կգ քաշային հարգում, որակավորման փուլում գոտեմարտեց Տաջիկստանը ներկայացնող ռուս Վիկտոր Ռասաևի հետ ու կամային հաղթանակ տարավ 5։5 հաշվով։
Մինչև գոտեմարտի ավարտը նա պարտվում էր ռուս մրցակցին 3։5 հաշվով, սակայն վերջին 2 վայրկյանում Անդրեասյանը 2 միավորանոց հնարքով առավելության հասավ հաշվի մեջ։
Իսկ մեր մյուս անվանի ազատ ոճային ըմբիշ ՄԱՆՎԵԼ ԽՆՁՐՑՅԱՆԸ, հանդես եկավ 61 կգ քաշային կարգում ու 6։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Իտալիայի ներկայացուցչի հանդեպ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
