Խաղաղության պայմանագիրը կփրկի ոչ թե Հայաստանը, այլ՝ Փաշինյանին
ՀանդիպումԱռաջիկա ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արդյունավետորեն կօգտագործի խաղաղության համաձայանգիր կնքելու շուրջ քարոզչությունը՝ ձայներ ստանալու համար, սակայն խաղաղության պայմանագիրը կփրկի ոչ թե Հայաստանը, այլ՝ Փաշինյանին։ Շատերն արդեն հասկացել են նրա նպատակը՝ վերընտրվելը։ Սակայն այս խնդիրը հեշտ չէ ընդդիմության և Հայ եկեղեցու հետ բախման համատեքստում, և դրա արդյունքը, ի թիվս այլ բաների, կախված է ժողովրդի աջակցությունից»,-անդրադառնալով ՔՊ-ի վերընտրվելու հնարավոր շանսերին , ասաց քաղաքական վերլուծաբան Գարեգին Միսկարյանը, միեւնույն ժամանակ անդրադառնալով Ալեճ Սիմոնյանի այն պնդմանը, որ ՀՀ-ում ընդդիմություն չկա.
- Ես համաձայն եմ Ալեն Սիմոնյանի հետ, բայց մեկ բացառությամբ. նրանց քաղաքական ուժը նույնպես չկա, այնտեղ քաղաքական ուժ չկա, դա մարդկանց մի խմբակ է, որն ուզում է մանիպուլյացիայի ենթարկել ժողովրդին ցանկացած միջոցով՝ վերընտրվելու և իշխանությունը ավելի երկար պահելու համար։ Այլևս գնալու տեղ չկա, բայց նրանց ախորժակը բոլորովին այլ է։ Նրանք անարդյունավետ կառավարություն են, նրանք ոչինչ չեն որոշում Հայաստանի ապագայի համար։ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները ապացուցում են իմ թեզը՝ ՔՊ-ն պարտվեց ոչ թե ընդդիմությանը, այլ այն մարդկանց, ովքեր չեն սիրում և չեն վստահում այս կառավարությանը։ Նրանք ընտրեցին մի մարդու, որը կարող է թվալ ամենավատ ընտրությունը, բայց դա Նիկոլ Փաշինյանը կամ նրա կառավարությունը չէ, այսինքն՝ Գյումրին ցույց տվեց նրանց տեղը Հայաստանի քաղաքական ասպարեզում։
