Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ) Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար Տեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ) Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում են Ռուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ) Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ) Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմին Կիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ) Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա Ալավերդյան

Բանկերի օնլայն վարկերի զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների վարկերը սառեցված են մինչև քրեական գործի ավարտը

Հասարակություն

Մինչ հունիսի 1-ը բանկային զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների վարկերը սառեցվել են՝ մինչև քրեական վարույթների քննության ավարտը։ Այսինքն՝ պետք է իրականացվի քննություն, կայացվեն դատավճիռներ։  Դատարանը կպարզի, թե ով է գումարը գողացել և ում գումարն է դա։ Եթե պարզվի, որ քաղաքացիներն ունեցել են չարամիտ մասնակցություն, նրանք կդառնան զեղծարարներ, ոչ թե զոհեր, և դատարանի վճռով խնդիրը կհանգուցալուծվի, այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագոզյանը։

Հիշեցնենք, որ երկար ժամանակ մի շարք քաղաքացիներ ահազանգում են՝ բանկային զեղծարարության զոհ դառնալու մասին։ Ապրիլի դրությամբ ստացվել էր ավելի քան 300 ահազանգ։ Բնակիչները նշում էին, որ իրենց անունով վարկ է ձևակերպվել՝ բավականին խոշոր չափերով, որոնց մասին նրանք նույնիսկ չեն իմացել։ Մեծ մասամբ ահազանգերը վերաբերել են  ID բանկին, Ինեկոբանկին և Արդշինբանկին։

Մհեր Կարագոզյանը կարևորել է, որ քաղաքացիների ֆինանսական իրավունքներն այս պահին վերականգնվել են. եղել են քաղաքացիներ, որոնց հաշիվներում 5–10 մլն դրամ գումարներ էին, դրանք գողացվել էին, սակայն վերադարձվել և հասանելի են։ Եթե դատավճռով պարզվի, որ քաղաքացին չարամիտ է եղել և նենգաբար գործողություններ կատարել՝ ներկայանալով որպես զոհ, փոխառության պայմանագիրը կգործի և գումարը կվերադարձվի բանկին, հակառակ դեպքում՝ գումարը կմնա քաղաքացու մոտ։

«Սա արդար լուծում է, բայց դրանից հետո կրկին ահազանգեր ենք ստացել՝ նոր զեղծարարությունների մասին։ Մեր ցուցակում նոր բանկ է ավելացել՝ Արցախբանկը, որտեղ քաղաքացիների հաշիվներից գողացվել է մոտ 10–11 մլն դրամ, և բանկը հրաժարվում է պատասխանատվությունից։ Այստեղ ևս իրավունքի խախտում կա. պատճառաբանվում է, թե քաղաքացին է մեղավոր, քանի որ անձնական տվյալ է տվել։ Երբեք զոհին չի կարելի մեղադրել, որովհետև երբ ծուղակում հայտնված քաղաքացուն մեղադրում են ինչ-որ հարցում, դա նպաստում է հանցագործության կայացմանը և հանցագործին աջակցություն է դառնում։ Մեր ասելիքը նույնն է՝ որքան էլ քաղաքացին հայտնվի ծուղակում և տրամադրի տվյալներ, որոնք համարում է անձնական, միևնույն է, բանկը պետք է պատշաճ նույնականացում իրականացնի։ Ամեն դեպքում, հունիսի 1-ից հետո արձանագրված զեղծարարության զոհերի խնդիրը դեռևս լուծված չէ»,- նշել է Կարագոզյանը՝ հավելելով, որ այս ուղղությամբ դեռ անելիքներ կան։

Իրավապաշտպանը նաև նշել է, որ ՔԿ համապատասխան աշխատակիցները, որոնք զբաղվում էին այդ հարցով, աշխատանքից ազատվել են. պարզ չէ՝ ճնշումների հետևանքով, թե համակարգը նրանց հեռացրեց։ Նոր քննիչների հետ համագործակցություն չկա, և պատրաստակամություն նույնպես չկա, չեն ընդունում։

«Էլի բերում են նրան, որ քաղաքացիական ճնշումներ լինեն։ Խնդիրը պետք է համակարգային լինի։ Եթե խնդիրը լուծվել է այս տրամաբանությամբ, ապա բոլորին պետք է վերաբերի։ Ինչո՞վ են տարբերվում այն քաղաքացիները, ովքեր մինչև հունիսի 1-ն են  զեղծարարության զոհ  դարձել, որ նրանց նկատմամբ գործում է մի որոշում, որը չի գործում հունիսի 1-ից հետո տուժածների համար»,- ասել է Կարագոզյանը։

Իրավապաշտպանը առանձնացրել է ևս մեկ հանգամանք. մինչև հունիսի 1-ը տուժած քաղաքացիներից, որոնց անունով ձևակերպվել են վարկեր, որոնք հիմա արդեն  սառեցվել են  մինչև քրեական գործի ավարտը, գումարներ են գանձվել՝ աշխատավարձերից, թոշակներից, քանի որ հաշվել են իրենց անունով ապօրինի ձևակերպված վարկի տոկոսները և գանձվել են։ Այժմ բանկերը դեռևս ձեռնպահ են մնում վերադարձնել այդ գումարները։

«Քաղաքացիները կրկին կրել են ֆինանսական տույժեր։ Կա որոշ համագործակցություն մեր և բանկերի միջև, սակայն բանկերը դեռևս հրաժարվում են վերադարձնել ապօրինի մուծված գումարները։ Ես պնդում եմ, որ այդ գումարները ապօրինի են գանձվել՝ ինչպես որպես մայր գումարների մարում, այնպես էլ որպես տոկոսների մարում։ Եթե դուք տոկոսները չեղարկել եք և վարկը սառեցրել մինչև քրեական գործի ավարտը, ինչո՞ւ է գումարը գանձվել քաղաքացիներից, առավել ևս այն դեպքում, երբ շատ դեպքերում քաղաքացին վճարումները չի կատարել իր ուզածով, այլ՝ կամ ճնշումների ներքո, կամ որպեսզի չհայտնվի սև ցուցակներում կամ հարկադիր կատարողական ծառայությունում, կամ պարզապես առանց հարցնելու բանկը քաշել է քաղաքացիների հաշիվներից»,- նշել է Կարագոզյանը։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ)Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներՎլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համարՏեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ)Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում ենՌուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմովՂազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված