Կիվուն Մխիթարյանին մեկնարկային կազմ կվերադարձնի «Յուվենտուսի» դեմ խաղում. Gazzetta dello Sport
ՍպորտՖուտբոլի Իտալիայի առաջնության երրորդ տուրում Միլանի «Ինտերը» Թուրինում կհյուրընկալվի «Յուվենտուսին»։ Սպասվում է, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն մեկնարկային կազմ կվերադարձնի Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Gazzetta dello Sport-ը։
«Ուդինեզեի» հետ անցած տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 62-րդ րոպեին։ Այդ խաղում «Ինտերը» պարտվեց 1:2 հաշվով։
«Յուվենտուս» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
