Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Հակաթրամփականներին կհաջողվի՞ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ սարքել

Միջազգային

­Վեր­ջին օ­րե­րին աշ­խար­հի տար­բեր հատ­ված­նե­րում, ի­րար հերթ չտա­լով, նկատ­վում են մասշ­տա­բա­յին ի­րա­դար­ձութ­յուն­ներ: Դ­րան­ցից յու­րա­քանչ­յու­րը, ի­հար­կե, կա­րե­լի է հա­մա­րել նաեւ ա­ռան­ձին ե­րե­ւույթ: Բայց միայն փաս­տը, որ այդ ա­մե­նը տե­ղի է ու­նե­նում միա­ժա­մա­նակ, գա­լիս է հու­շե­լու, որ խոս­քը հա­մաշ­խար­հա­յին նշա­նա­կութ­յան մեկ օ­ղա­կի մա­սին է: Ու ա­սել, թե մեր տա­րածա­շր­ջանն ու Հա­յաս­տանն այդ օ­ղա­կի մեջ չեն, միամ­տութ­յուն կլի­ներ:

ԿՐԱԿՈՑՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԷԻՆ ԹՐԱՄՓԻՆ

Սկ­սենք, թե­րեւս, վեր­ջի­նից՝ նա­խօ­րեին ԱՄՆ-ում տե­ղի ու­նե­ցած ցու­ցադ­րա­կան սպա­նութ­յու­նից: Հան­րա­յին հան­դիպ­ման ժա­մա­նակ սպան­վեց ա­մե­րի­կա­ցի հայտ­նի հե­ռուս­տա­հա­ղոր­դա­վար Չար­լի Քըր­քը։ Այն, որ այդ մի­ջա­դեպն ան­մի­ջա­պես հայտն­վեց նա­խա­գահ Թ­րամ­փի, փոխ­նա­խա­գահ Վեն­սի ա­ռանձ­նա­հա­տուկ ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում, հու­շում է, որ զո­հը պա­տա­հա­կան անձ­նա­վո­րութ­յուն չէր: Գե­րա­րագ տեմ­պե­րով ա­ճող քա­ղա­քա­կան աստ­ղի հա­մա­րում ու­նե­ցող Քըր­քին թեեւ սպա­նութ­յու­նից հե­տո սկսե­ցին հա­մա­րել Թ­րամ­փի հա­վա­նա­կան փո­խա­րի­նող, բայց դա մի փոքր չա­փա­զանց­ված է: Ա­ռա­ջին հեր­թին` նա հան­դի­սա­նում էր ԱՄՆ-ում պահ­պա­նո­ղա­կան ար­ժեք­նե­րի հիմ­նա­կան կողմ­նա­կից­նե­րից մե­կը՝ ակ­տի­վո­րեն ա­ռաջ տա­նե­լով գա­ղա­փար­նե­րը, թե ԱՄՆ-ի մի­ջամ­տութ­յու­նը Ուկ­րաի­նա­յի հա­կա­մար­տութ­յա­նը պետք է ան­մի­ջա­պես դա­դա­րեց­նել եւ սերտ կա­պեր հաս­տա­տել Մոսկ­վա­յի հետ: Հան­դի­սա­նա­լով Թ­րամ­փի ա­մե­նան­վիր­ված կողմ­նա­կից­նե­րից, Քըր­քին մի շարք լուրջ աղբ­յուր­ներ հա­մա­րում էին նա­խա­գահ Թ­րամ­փի ա­մե­նա­հա­վա­նա­կան քա­ղա­քա­կան ժա­ռան­գոր­դի՝ փոխ­նա­խա­գահ Վեն­սի ընտր­վե­լու դեպ­քում փոխ­նա­խա­գա­հի միան­գա­մայն հա­վա­նա­կան թեկ­նա­ծու:

Այ­սինքն, Քըր­քը, ե­թե ներ­կա զար­գա­ցում­նե­րը շա­րու­նակ­վեն, ի­հար­կե, միան­գա­մայն ծան­րակ­շիռ քա­ղա­քա­կան ա­պա­գա կու­նե­նար: Բայց սխալ կլի­նի մտա­ծել, թե նրան սպա­նե­ցին՝ տա­րի­ներ հե­տո­յի հնա­րա­վոր քա­ղա­քա­կան ա­պա­գան կան­խե­լու հա­մար: Ի­րա­կա­նում, ակն­հայ­տո­րեն այդ կրա­կոցն ուղղ­ված էր MAGA շարժ­մա­նը, այն է` Թ­րամ­փին: Եվ որ Թ­րամ­փից մի փոքր սա­ռած Ի­լոն Մաս­կը եւս ան­մի­ջա­պես դա­տա­պար­տեց այդ սպա­նութ­յու­նը, եւս այդ մա­սին է խո­սում: Այ­սինքն, Քըր­քի սպա­նութ­յու­նը առն­վազն մեկ էա­կան մե­սիջ հղում է. գլո­բա­լիստ­նե­րի եւ թրամ­փա­կան­նե­րի՝ MAGA-ի հա­կա­մար­տութ­յու­նը մտավ նոր փուլ, որ­տեղ կրա­կոց­նե­րը դառ­նա­լու են նոր­մա: Իսկ այս կե­տից մին­չեւ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մը կես քայլ է:

Ին­չու այս պա­հին. դա եւս կա­րե­լի է տես­նել: Այն, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս ակ­տիվ լու­րեր էին շրջա­նա­ռութ­յան մեջ դրվում, թե Թ­րամ­փը մա­հա­ցած է, մա­հա­ցու հի­վանդ է եւ այլն, ար­դեն իսկ ակ­նար­կում էր ներ­քին հա­կա­մար­տութ­յան շի­կաց­ման մա­սին: Ա­սենք, որ Թ­րամ­փը սկսեց ա­մե­րիկ­յան տար­բեր քա­ղաք­նե­րում բա­նա­կա­յին ու­ժեր կենտ­րո­նաց­նել կամ նման սպառ­նա­լիք­ներ հնչեց­նել (ինչ­պես Չի­կա­գո­յի դեպ­քում էր)՝ կա­յու­նութ­յան պահ­պան­ման հա­մար, իր հեր­թին էր ի­րա­վի­ճա­կի այդ թեժ ըն­թա­ցքի մա­սին հու­շում: Կա­րե­լի է հաս­կա­նալ, թե ին­չու հենց այս պա­հին: Այս ըն­թաց­քում գլո­բա­լիստ­նե­րը դեռ շա­րու­նա­կում էին հա­մառ ջան­քե­րը՝ Թ­րամ­փին ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մում եւ Ռու­սաս­տա­նի դեմ պայ­քա­րում ա­ռաջ­ա­մար­տի­կի դիր­քե­րում պա­հե­լու հա­մար: Սա­կայն եվ­րա­լի­դեր­նե­րի` օ­րերս կա­յա­ցած վա­շինգ­տոն­յան այ­ցի ժա­մա­նակ, նման է, որ բո­լոր փա­կագ­ծե­րը բաց­վե­ցին: Այն է՝ Թ­րամ­փը պար­զա­պես եվ­րո­պա­ցի­նե­րից պա­հան­ջեց՝ նախ բա­րի ե­ղեք ինք­ներդ ի­րա­կան կոշտ քայ­լե­րի գնալ Մոսկ­վա­յի, Պե­կի­նի եւ Ն­յու Դե­լիի դեմ, այդ թվում, 100 տոկ­ո­սա­նոց մաք­սա­տուր­քեր սահ­մա­նեք ռուս­նե­րից նավթ գնող­նե­րի նկատ­մամբ եւ ինք­ներդ էլ մի գնեք ռու­սա­կան է­ներ­գա­կիր­նե­րը (ու­ղիղ թե՝ միջ­նոր­դա­վոր­ված), ա­պա միայն ինձ պա­հան­ջներ ներ­կա­յաց­րեք: Իսկ դրանք գոր­ծո­ղութ­յուն­ներ են, որ ե­թե Եվ­րո­պան կա­տա­րի, միան­գա­մից կա­րող է լիո­վին պայ­թել: Ա­ռա­վել եւս, ինչ­պես հաս­տա­տում են հենց այս պա­հին Ֆ­րան­սիա­յում բա­խում­նե­րի մա­կար­դա­կի հա­սած շատ ակ­տիվ հա­կա­մակ­րո­նա­կան ներ­քին գոր­ծըն­թաց­նե­րը, Եվ­րո­պան ա­ռանց դրա էլ մեծ պայթ­յու­նի շե­մին է:

ԻՍԿ ՌՈՒՍՆԵՐԻՆ ՊԵ՞ՏՔ Է ԼԵՀԱՍՏԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼ

­Թե­րեւս, Թ­րամ­փին «դար­ձի բե­րե­լու» մի վեր­ջին փորձ էր Լե­հաս­տա­նի օ­դա­յին տա­րածք ռու­սա­կան ա­նօ­դա­չու­նե­րի ներ­խու­ժու­մը, թեեւ այդ­պես էլ դեռ չկա ո­րե­ւէ ռեալ ա­պա­ցույց, որ այդ ա­նօ­դա­չու­նե­րին ի­րա­կա­նում էլ ռուս­ներն էին ար­ձա­կել: Ա­վե­լին, ան­գամ լե­հե­րը, ինչ­պես ցույց տվեցին շտապ անց­կաց­ված հար­ցում­նե­րը, այդ պատ­մութ­յան մե­ղա­վոր Մոսկ­վա­յին չեն հա­մա­րում: Ա­վե­լի կոնկ­րետ, ե­թե լե­հե­րի 34 տո­կո­սը մե­ղադ­րում է Ռու­սաս­տա­նին, ա­պա դրա դի­մաց՝ այդ մի­ջա­դեպն ուկ­րաի­նա­կան սադ­րանք է հա­մա­րում 38 տո­կո­սը: Եվս 15 տո­կո­սը մե­ղադ­րում է Լե­հաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րին, 8-ը՝ լրատ­վա­մի­ջոց­նե­րին, 5-ը՝ ՆԱՏՕ-ին։ Այն է՝ լե­հե­րի 66 տո­կո­սը մե­ղադ­րում է Ա­րեւ­մուտ­քին՝ ի դեմս ինչ-որ մի կա­ռույ­ցի: Հենց ա­րեւմտ­յան փոր­ձա­գետ­ներն էլ բա­ցատ­րում են նման հան­րա­յին կար­ծի­քի բուն ի­մաս­տը. պետք էր ՆԱՏՕ-ի դեմ ռուս­նե­րի «հար­ձակ­ման» ինչ-որ «փաստ» սար­քել, ո­րը կո­լեկ­տիվ պաշտ­պա­նութ­յան սկզբուն­քից ել­նե­լով, Թ­րամ­փին կպար­տադ­րեր շատ ա­րագ տե­ղա­փոխ­վել հա­կա­ռու­սա­կան ծայ­րա­հեղ կոշտ դաշտ: Ընդ ո­րում, թե­րեւս կազ­մա­կեր­պիչ­նե­րը եւս հաս­կա­նում էին, թե դա ինչ ծայ­րա­հեղ վտանգ է պա­րու­նա­կում. ՆԱՏՕ-ի դեմ ՌԴ-ի հար­ձակ­ման «փաստ» պաշ­տո­նա­պես ներ­կա­յաց­նե­լու դեպ­քում կա­րող են միա­նալ ռազ­մա­կան անշր­ջե­լի մե­խա­նիզմ­ներ: Ու պա­տա­հա­կան չէր, որ մերձ­բալթ­յան երկր­ներն ան­մի­ջա­պես էլ սկսե­ցին խո­սել, թե՝ դա ռուս­նե­րի կող­մից ՆԱՏՕ-ա­կան երկ­րի վրա հար­ձա­կում չէ, ո­րե­ւէ դի­տա­վո­րութ­յուն այդ­տեղ չեն տես­նում: Հաս­կա­նա­լի է՝ ե­թե ծա­վալ­վեն ռազ­մա­կան գոր­ծըն­թաց­նե­րը, ա­պա մերձ­բալթ­յան երկր­նե­րը ա­ռա­ջինն են հայտն­վե­լու հար­վա­ծի տակ, եւ հարց է՝ գո­յութ­յուն կու­նե­նա՞ն: Սա ե­կավ հու­շե­լու, որ Թ­րամ­փին հա­կա­ռու­սա­կան դաշտ բե­րե­լու հար­ցում գլո­բա­լիստ­նե­րի հնա­րա­վո­րութ­յուն­ներն այն­քան են սահ­մա­նա­փակ­վել, որ ար­դեն ստիպ­ված են դի­մել նման ծայ­րա­հեղ վտան­գա­վոր խա­ղե­րի:

ՍԱԴՐԱՆՔԸ ՉԱՇԽԱՏԵՑ

Ա­մեն դեպ­քում, սադ­րանքն ակն­հայ­տո­րեն չաշ­խա­տեց. երբ ռուս­նե­րի «հար­ձակ­ման» փաստն ար­դեն կար, երբ փոխ­նա­խա­գահ Վեն­սը հայ­տա­րա­րեց՝ Թ­րամ­փը չի տես­նում Ռու­սաս­տա­նին տնտե­սա­պես մե­կու­սաց­նե­լու ի­մաստ, նա դա հստակ ա­սել է եվ­րո­պա­ցի­նե­րին: Նաեւ, որ Ուկ­րաի­նա­յում հա­կա­մար­տութ­յան ա­վար­տից հե­տո Վա­շինգ­տո­նը բաց կլի­նի Մոսկ­վա­յի հետ տնտե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հա­մար: Իսկ հա­կա­մար­տութ­յու­նը պետք է վեր­ջաց­նել. «Մեր ու­ղեր­ձը թե՛ ռուս­նե­րին, թե՛ ուկ­րաի­նա­ցի­նե­րին այն է, որ սա նրանց շա­հե­րից չի բխում, ոչ էլ մեր շա­հե­րից է բխում»: Այն, որ գրե­թե ան­մի­ջա­պես հա­ջոր­դեց Քը­րքի սպա­նութ­յու­նը, սկսում է նման­վել ցու­ցադ­րա­կան մե­սի­ջի՝ պա­տաս­խա­նը սա է:

Այս­պի­սով, կար­ծես թե ուր­վագծ­վում է այն ընդ­հա­նուր ֆո­նը, ո­րը ներ­կա պա­հին հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն զար­գա­նում է աշ­խար­հում: Այն, որ ա­ռանց ԱՄՆ-ի­ ու­ղիղ մա­սնակ­ցութ­յան գլո­բա­լիստ­ներն ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յու­նը պա­հե­լու ո­րե­ւէ շանս չու­նեն, էն գլխից էր պարզ: Ներ­կա պա­հին հենց այդ սպա­սե­լի վի­ճակն է: Դե­տալ­նե­րը մի կողմ թող­նե­լով, ֆիք­սենք ընդ­հան­րա­կան պատ­կե­րը, ո­րը, ի դեպ, ան­գամ հենց ուկ­րաի­նա­կան փոր­ձա­գետ­ներն են հենց այդ­պես նկա­րագ­րում: Այն է՝ ուկ­րաի­նա­կան բա­նա­կը մո­բի­լի­զաց­րել է իր բո­լոր հրա­րա­վո­րութ­յու­նն­երը` փոր­ձե­լով գո­նե ա­ռանց­քա­յին հատ­ված­նե­րում մի կերպ դի­մադ­րել: Բայց այդ վեր­ջին ռե­սուրս­ներն ար­դեն հալ­վում են, եւ, կար­ծում ենք, ա­ռա­ջի­կա մեկ ամս­վա ըն­թաց­քում դա շատ ա­վե­լի ցայ­տուն կդառ­նա: Ու այս­տեղ եր­կու տար­բե­րակ է ա­ռա­ջա­նում. Կա´մ Կիե­ւը գնում է հաշ­տութ­յան այն պայ­ման­նե­րով, որն ու­նի Մոսկ­վան եւ ա­ջակ­ցում է Թ­րամ­փը: Կամ ռուս­նե­րը կա­ռա­ջա­նան ա­ռանց պաշտ­պա­նութ­յան մնա­ցող Ուկ­րաի­նա­յի խոր­քե­րը: Ու թե այդ դեպ­քում որ­տեղ կանգ կառ­նեն, դա, թե­րեւս, կպայ­մա­նա­վոր­վեն կամ ար­դեն պայ­մա­նա­վոր­վել են Պու­տինն ու Թ­րամ­փը:

ԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁԵՐԸ

Եվ­րո­պան սրա­նով հայտն­վում է բարդ վի­ճա­կում: Թ­րամ­փը նույ­նիսկ ա­ռա­ջար­կեց՝ ինք­ներդ մտա­ծեք ձեր մի­ջոց­նե­րով Ուկ­րաի­նան պաշտ­պա­նե­լու կամ գո­նե հետ­պա­տե­րազմ­յան ե­րաշ­խիք­նե­րի մա­սին: Եվ­րո­պա­ցի­նե­րը մի քա­նի ան­գամ հա­վաք­վե­ցին, խո­սե­ցին, վի­ճե­ցին, բայց այդ­պես էլ, ա­ռանց ԱՄՆ-ի մաս­նակ­ցութ­յան, ո­րե­ւէ տար­բե­րակ չգտան: Քն­նար­կե­ցին ան­գամ Ուկ­րաի­նա սե­փա­կան զոր­քեր բե­րե­լու տար­բե­րա­կը՝ խա­ղա­ղա­պա­հի ան­վան տակ: Բայց շատ ա­րագ էլ սկսե­ցին հեր­թով այդ գա­ղա­փա­րից հրա­ժար­վել, թե­րեւս հաս­կա­նա­լով, որ զոր­քեր, որ­պես այդ­պի­սին, պար­զա­պես չու­նեն:

Արդ­յուն­քում, Եվ­րո­պան կանգ­նած է լիո­վին ուկ­րաի­նա­կան խա­ղից դուրս մնա­լու հե­ռան­կա­րի ա­ռաջ, ո­րի պա­րա­գա­յում, նո­րից վե­րա­դառ­նանք ֆրան­սիա­կան դեպ­քե­րին, հա­մա­կար­գա­յին փո­փո­խութ­յուն­նե­րը Հին աշ­խար­հում դառ­նում են ան­խու­սա­փե­լի, թեեւ ա­ռանց այդ էլ գլո­բա­լիստ­նե­րի դիր­քե­րը ծայ­րա­հեղ խո­ցե­լի են դար­ձել գործ­նա­կա­նում բո­լոր ա­ռա­ջա­տար եվ­րո­պա­կան երկր­նե­րում: Իսկ եվ­րո­պա­կան գլո­բա­լիստ­նե­րի պար­տութ­յան դեպ­քում նաեւ ա­մե­րիկ­յան գլո­բա­լիստ­նե­րի դիր­քերն են դառ­նում չա­փա­զանց խո­ցե­լի:

Ն­ման է, որ գլո­բալ ի­մաս­տով, լի­նել-չլի­նե­լու պայ­քարն է, ա­վե­լին՝ դրա վեր­ջին փու­լը, ին­չի մա­սին, ի դեպ, հու­շեց ինչ­պես Պու­տի­նի եւ Թ­րամ­փի հան­դի­պու­մը, այն­պես էլ ՇՀԿ-ի վեր­ջին գա­գա­թա­ժո­ղո­վը, դրա շրջա­նակ­նե­րում՝ Չի­նաս­տան-Հնդ­կաս­տան հաշ­տութ­յու­նը (եւ, որ հի­մա «պայ­թում» է այդ երկր­նե­րի ա­րան­քում գտնվող Նե­պա­լը, դա եւս պա­տա­հա­կան չէր, չնա­յած` դժվար է ա­սել, թե կազ­մա­կե­րպող­նե­րը ինչ ստա­ցան): Ու, կար­ծես թե, այլ տար­բե­րակ­ներ չտես­նե­լով, գլո­բա­լիստ­ներն անց­նում են ա­մե­նա­ռիս­կա­յին գոր­ծո­ղութ­յու­ննե­րի փուլ: Բայց ե­թե չկա­րո­ղա­նան ԱՄՆ-ում քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազմ սար­քել, սա կա­րող է նրանց վեր­ջը դառ­նալ:

Տես նաեւ https://t.me/iravunk/57678 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված