Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Լուլուն արդեն պատժել է. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

11096pn+

**

ՈՐ ՉՆԵՂԱՆԱՆ

Ըստ միջանցքագետների անվանակոչության միջազգային կոմիտեի` Նիկոլի խաղաղության միջանցքի մուտքը կոչվելու է Թրամփի անունով, ելքը` Իլհամի։

 **

 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՈՉԱՐԻ

(ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` ՆԻԿՈԼԻՆ ԹՈՂԱԾ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ ԻՄՊԻՉՄԵՆՏ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` վերոնշյալ մանդատամեռ ընդդիմությունը այսպես շարունակելու դեպքում հասնելու է նրան, որ ինքը` Սեդրակիչը, ինքնակամ իմպիչմենտվի:

 **

 ԼՈՒԼՈՒՆ` ԼՈՒԼՈՒՆ ԱՐԵՑ

(ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄԵՂՄԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ` ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՑ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Էթիկայի հանձնաժողովի` Արթուր Հովհաննիսյանին էլ չեն պատժի, քանի որ Լուլուն արդեն պատժել է:

 **

ԻՆՔԸ ՄԻԱՅՆ ԼԵՎԻ Ա ԳՆՈՒՄ

 (ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ամուսնական ակտերի գրանցման գրասենյակից հայտնում են, որ Նիկոլը ըսկի Աննայի հետ չի ամուսնանում, էլ ուր մնաց` թե ռազմավարական գործընկերների հետ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ