Պետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններից Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնաց Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ում տուժածին անհեթեթ պատճառաբանությամբ չեն ընդունել

Հրապարակախոսություն

Դեպքը տեղի է ունեցել 2025թ. սեպտեմբերի 9-ին` ժամը 17:00-ի սահմաններում: Երեւանի բնակչուհի Ս. Հովհաննիսյանը դրսում` մայրաքաղաքի տարածքում, ոտքով մետաղյա արգելապատնեշին դիպչելու հետեւանքով դեմքով դեպի առաջ ընկել է ներքեւ, գլուխը դիպել է քարի սուր եզրին, պատռվել ձախ հոնքի վերեւի մասում, դեպի քունքը հատվածում, որին հաջորդել է առատ արյունահոսությունը: Վնասվել են նաև ձախ ձեռքը եւ ոտքը, ուժեղ ցավ է զգացել նաեւ մարմնի նշված հատվածներում:

Դեպքի մասին մեկ-երկու րոպեից` ավելի որոշակի ժամը 17:04-ին, ահազանգվել է «Շտապբուժօգնություն» ծառայություն, ներկայացվել է վնասվածքի պատճառը, բնույթը, ինչպես նաեւ այն, որ տուժածը նախկինում երեք անգամ սրտամկանի ինֆարկտ է ստացել (ի դեպ, վերջինն այս տարվա ամռանը), եւ վերոնշյալ դեպքից հետո, ահազանգի պահին գտնվում է սթրեսի մեջ: Այս հանգամանքները նշելով` ընդգծվել է արագ տեղ հասնելու եւ շտապբուժօգնության հրատապ անհրաժեշտությունը:

«Շտապբուժօգնության» 126 CQ 61 համարանիշի մեքենան դեպքի վայր է հասել որոշակի ուշացումով, բայց ոչ վարորդի եւ անձնակազմի մեղքով: Ահազանգում որպես դեպքի վայր նշվել է Կորեայի ձոր՝ կամրջի վրա, վարորդին դժվար է եղել գտնել դեպքի վայրը, որովհետեւ փողոց, շենքի համար չի նշվել, եւ չէր էլ կարող նշվել, որովհետեւ տվյալ վայրում այդպիսիք պարզապես չկան:

Վերոնշյալի առումով խնդիրը բոլորովին այլ է. արտերկրում Շտապբուժօգնության կամ 911 ծառայությունները վաղուց հագեցած են գեոլոկացիայի համակարգով, համապատասխան սարքավորումներով, եւ հենց ահազանգի պահին միանգամից տեղեկանում են, թե զանգահարողը որոշակի որտեղից է զանգահարել, եթե նա գտնվում է նույնիսկ օվկիանոսում կամ ջունգլիում:

Ի գիտություն «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանի եւ հատկապես Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի` մենք հիմա 21-րդ դարում ենք ապրում, 21-րդ դարի առաջին քառորդի վերջում, եւ խայտառակություն է, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն չունի վերոնշյալ համակարգը, այն բացակայում է Հայաստանի նույնիսկ մայրաքաղաքում: Առանձին ու մանրակրկիտ հետաքննության խնդիր է, թե Հայաստանի առողջապահության նախարարությունը մինչ այժմ ի՞նչ անհրաժեշտությունների վրա է ծախսել պետբյուջեից ստացված գումարները, ո՞ր կարիքների բավարարումն է համարել ավելի առաջնահերթ վերոնշյալ անվիճարկելի անհրաժեշտության համեմատ:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տվյալ կանչը սպասարկող բրիգադն իր իսկ նախաձեռնությամբ տուժածին տեղափոխել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ տուժածը հարկադրված է եղել շատ երկար սպասել մեքենայի մեջ: Ընդունարանի հերթապահը հրաժարվել է ընդունել՝ պատճառաբանությամբ, որ տվյալ պահին հիվանդանոցում նյարդավիրաբույժ չունեն, նա աշխատում է մինչեւ ժամը՝ 17:00-ն:

Տուժածին ուղեկցողի կողմից հերթապահին քանիցս բացատրվել է, որ Ս. Հովհաննիսյանի հավաստմամբ, վերջինս գլխապտույտ, սրտխառնոց չունի, ուղեղի ցնցում չի ստացել, չունի նյարդավիրաբույժի օգնության կարիք, կտրականապես հրաժարվում է գանգուղեղի ռենտգենյան հետազոտությունից, ինչն իր իրավունքն է, բուժհաստատության կողմից այն չի կարող պարտադրվել, պատրաստ է իր հրաժարումը հաստատել ստորագրությամբ, ողջ պատասխանատվությունը վերցնել իր վրա, եւ անհրաժեշտությունները, որոնց հրատապ կարիքն ունի, վիրաբույժի կամ վնասվածքաբանի կողմից վերքի եզրերի կարումն է, արյունահոսության դադարեցումը, ինչպես նաեւ ձեռքի եւ ոտքի ռենտգենյան հետազոտությունը, որպեսզի եթե ոսկրի կոտրվածք կամ ճաք կա, դրա համար ստանա համապատասխան բուժօգնություն:  

Հերթապահն այս անգամ էլ պատճառաբանել է, թե հիվանդանոց ընդունվելու եւ առանց նյարդավիրաբույժի հետազոտության, վերքի եզրերը կարելու, ձեռքի ու ոտքի ռենտգենյան հետազոտության դիմաց պետք է վճարել 50 000 դրամ: Վերջինիս չի սթափեցրել տուժածին ուղեկցողի նույնիսկ այն զգուշացումը, որ ինքը լրագրող է, տվյալ պահանջն անօրինական է, ինչի վերջնական հաստատման դեպքում հերթապահը պատասխանատվության կենթարկվի:

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ն տուժածին այդպես էլ չի ընդունել, ինչից հետո շտապբուժօգնության բրիգադը հարկադրված է եղել նրան տեղափոխել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Շտապօգնության մեքենան այստեղ է հասել ժամը 18:11-ին, ուշադրություն դարձրեք՝ ժամը 17:04- ին տրված կանչից 1 ժամ 7 րոպե հետո (դարձյալ ոչ վարորդի մեղքով):

Ի հակադրություն «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի թե՛ հերթապահը, թե՛ բժիշկը եւ այլ բուժաշխատողներ գործել են արագորեն, բարեկիրթ ու բարեհամբույր կերպով,  տեղյակ չլինելով նախորդ բուժհաստատությունում կատարվածի մասին, տուժածից կամ նրան ուղեկցողից անգամ 10 դրամ չեն պահանջել, որեւէ գումար վճարելու նույնիսկ ակնարկ չի եղել, վերքի եզրերը կարել են, արյունահոսությունը դադարեցրել, վիրակապ դրել, ձեռքի ռենտգեն հետազոտություն կատարել, ինչի արդյունքում պարզվել է ոչ մեծ կոտրվածքի առկայությունը:

Կարծում ենք, ընթերցողին արդեն լիովին պարզ է, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի հերթապահի կողմից վճարի պահանջն ապօրինի է եղել, ինչի կապակցությամբ տուժածը եւ մենք ակնկալում ենք նրա խիստ պատասխանատվությունը տվյալ ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Բարսեղյանի կողմից: Տուժածը միաժամանակ խնդրել է սույն հրապարակմամբ իր շնորհակալությունը փոխանցել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմին:

Ի պատասխան տուժածին ուղեկցողի հարցի, որ եթե նյարդավիրաբույժը «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ում մինչեւ ժամը 17:00-ն է աշխատում, որի բացակայության պատճառաբանությամբ մերժվել է տուժածին հիվանդանոց ընդունելը, ապա շտապօգնության բրիգադն ինչո՞ւ է Ս. Հովհաննիսյանին տեղափոխել այնտեղ նշված ժամից հետո, հիշյալ բրիգադի բժիշկը պատասխանել է, որ առողջապահության նախարարի ինչ-որ հրաման թե կարգադրություն կա, որն իրենց պարտավորեցնում է տուժածին տեղափոխել այն պետական բուժհաստատություն, որը դեպքի վայրի տարածքին ամենամոտն է:

Բնականաբար, հարց է առաջանում՝ նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը տեղյակ չէ՞, որ նյարդավիրաբույժը, օրինակ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ում մինչեւ ժամը 17:00-ն է աշխատում, բա որ տուժածն ուղեղի ցնցում ստացած լիներ, եւ իսկապես կարիք լիներ նյարդավիրաբույժի օգնության ու գլխուղեղի ռենտգեն հետազոտության: Մինչդեռ, շտապօգնության բրիգադը, ստիպված լինելով նախարարի պաշտոնը զբաղեցնողի պահանջը կատարել, տուժածին տեղափոխել է այնտեղ: Չէ՞ որ ճակատագրական կարող են լինել բաց թողնված ամեն րոպեն ու վայրկյանը: Այս ի՞նչ «բարդակ» է այս համակարգում…

Ինչպես վերը նշեցինք, Ս. Հովհաննիսյանը նախկինում երեք անգամ սրտամկանի ինֆարկտ է ստացել, վերջինը՝ այս տարվա ամռանը, ցավի, սթրեսի, հուզական ու նյարդային վիճակի հետեւանքով (մարմինը եւ հագուստն ամբողջովին արյունոտված ու փոշոտված, արնածոր վերքով եւ ավելի քան 1 ժամ առանց համապատասխան բուժօգնության) երեկ կարող էր ստանալ չորրորդը ու ճակատագրականը: Այս դեպքում ի՞նչ պատասխան էին տալու «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի հերթապահը եւ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը…

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Խորհրդարանական ընտրությունները վերածվել են Հայաստանի գոյատևման հանրաքվեիԹրամփը հիմա ժամանակ չունի Փաշինյանի համար, իսկ մեզ համար հունիսյան ընտրությունները Սարդարապատի ճակատամարտն ենԵրևան ժամանած ԵՄ-ի առաջնորդներին ամենևին չեն հետաքրքրում Հայաստանի իրական խնդիրներըԱլեքսեյ Մուխին. ամեն մի ժողովուրդ արժանի է այն առաջնորդին, որին ընտրում էՊետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններիցՉեռնոբիլի ատոմակայանի վթարի 40-րդ տարինՍինգապուրը Սևանի կեսի չափ ա, 5 մլն մարդ ա ապրում, մեր տարածքը քիչ չի մեր համար. ՓաշինյանԿառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»Բացի էն Ն-ով սկսվող վատից, հիմա նաև վատ է, որ խորհրդարանական ձևաչափը չունի վերահսկողական ֆունկցիա2026-ի ընտրություններից 30 օր առաջ ընտրողների թիվը Հայաստանում կազմել է 2 մլն 482 հազար 872Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Փաշինյան44-օրյային զենքի խնդիր չենք ունեցել, տենց բան չի եղել, կասկա, բրոնի ժիլետի պակաս ա էղել. ՓաշինյանWildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասինՀայկական երգ ու պար, պատմություն ու ոգի՝ N78 դպրոցի բեմումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ 5-ՐԴՆ ԷՆիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնացՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՊուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբԵթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները․ Զատուլին«Զովետի» ՍՊԸ-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք․ արտադրությունը կասեցվել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված