Կամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-Գասպարենցի Նարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոու Ի՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենք Անահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավոր ԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնել Ռուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ) Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութին Զելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերը Արևելյան հորոսկոպ 2027 թվականի համար. Ինչ է պատրաստել կարմիր կրակե այծը ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին

Մաքրության անվան տակ շահագործո՞ւմ. ի՞նչ է կատարվում թիվ 133 դպրոցում

Թեմա

Նոր ուսումնական տարում, երբ պետական կրթական համակարգը կանգնած է բարեփոխումների ու արդյունավետ կառավարման խոստումների առաջ, մայրաքաղաքի մի շարք դպրոցներում ծագում են հին ու մոռացված մեթոդներ՝ պարտադրված «կամավորությամբ» քողարկված։

«Իրավունք»-ին դիմած քաղաքացիներն ահազանգում են, որ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Գառնիկ Ադդարյանի անվան թիվ 133 հիմնական դպրոցում ծնողները եւ աշակերտները ներգրավվում են մաքրման աշխատանքներում՝ հաճախ փոխարինելով դպրոցի տեխնիկական անձնակազմին։ Եվ այս ամենը՝ կրթության իրավունքի եւ երեխայի շահերի պաշտպանության ֆոնին, կարծես թե, անտեսվում է դպրոցի ղեկավարության կողմից՝ «սխալ տեղեկատվության» պատրվակով։

Մեր ստացած ահազանգերի համաձայն, որոնց շարքում կան ե՛ւ ծնողներ, ե՛ւ ուսուցիչներ, նոր ուսումնական տարվա նախաշեմին ծնողներին հրավիրել են դպրոց՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս դասասենյակներում մաքրություն կատարելու համար: Եվ այս կամավոր-պարտադիր աշխատանքները համակարգում է, ըստ նույն աղբյուրների, ծնողկոմիտեի նախագահ Անի Քոչարյանը: Իսկ արդեն սեպտեմբերից սկսած՝ աշակերտներն են դասենյակներում ինչ-որ աշխատանքներ կատարում՝ դասերից հետո: Ավելին՝ նույնիսկ հերթապահություն է սահմանված:

«Մենք մեր երեխաներին հագած-կապած ուղարկում ենք դպրոց, վերադառնում են՝ փոշոտ-կեղտոտ, պատճառը՝ թե բա՝ մաքրություն անել են տալիս», - վրդովված ասաց ծնողներից մեկը, որի անուն-ազգանունը հայտնի պատճառներով չենք բարձրաձայնում: Նույնաբովանդակ էին նաեւ այլ ծնողների արձագանքները: Մեր ուսումնասիրության հետքերով՝  կային նաեւ ծնողներ, որոնք խուսափեցին որեւէ հստակ պատասխան տալուց՝ ո՛չ հաստատելով, ո՛չ էլ հերքելով մյուսներին:

Ինչ է կատարվում այս ուսումնական հաստատությունում, եւ ինչո՞վ են այս դեպքում զբաղված դպրոցի հավաքարարները, փորձեցինք մանրամասներ պարզել տնօրեն ԲԵԼԱ ԱՂԱՄՅԱՆԻՑ:

«Նման բան չի եղել, սխալ, թյուր ահազանգ է», - կտրուկ արձագանքեց տիկին Աղամյանը:

Մեր ճշտող հարցին, թե հավաքարարները դասասենյակներն ամեն օր մաքրո՞ւմ են, դպրոցի տնօրենը տվեց դիվանագիտական պատասխան. «Այո, մտնում, մաքրում են, բայց ամեն օր միգուցե երեխաներն իրենց թափած ինչ-որ բան, կարող է, վերցնում են: Բայց հիմնականում նաեւ հավաքարներն են մաքրում»:

Կարո՞ղ է միգուցե ծնողներն էլ են ներգրավում այդ աշխատանքներում, տնօրենը շարունակեց պնդել՝ ո՛չ:

Թեեւ դպրոցի տնօրեն Բելա Աղամյանը վստահեցնում է, որ ծնողներն ու աշակերտները ներգրավված չեն մաքրության կամ այլ տեխնիկական աշխատանքներում, փաստերը եւ ահազանգերը հակառակն են վկայում։ Եթե մաքրությունն ապահովում են ոչ թե վճարվող հավաքարարները, այլ աշակերտներն ու նրանց ծնողները, ապա հարց է առաջանում՝ ո՞ւմ հաշվին է իրականում իրականացվում կրթական համակարգի «խնայողությունը»։ Ժամանակն է՝ պատկան մարմինները լուրջ ուշադրություն դարձնեն նման դեպքերին, քանզի դպրոցի առաքելությունը գիտելիք փոխանցելն է, ոչ թե՝ սանիտարական աշխատանքների կազմակերպումը։ Իսկ այս խնդիրը մեկ դպրոցի հարց չէ, այլ դպրոցներում եւս բախվում են նույն խնդրին, որոնց հետքերով մենք դեռ գնալու ենք:

ԵՐՎԱՆԴ ԳԱԼՍՏՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-ԳասպարենցիՆարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոուԻ՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենքԱնահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավորԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնելՌուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ)Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութինԶելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերըԱրևելյան հորոսկոպ 2027 թվականի համար. Ինչ է պատրաստել կարմիր կրակե այծըԿաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղըՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասինԻնքնասպան է եղել կնոջ պատճառո՞վՀՅԴ-ականների համար Աննա Գրիգորյանն անմեկնելի՞ էԻնչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում«Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվիԿեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ)TRIPP-ը Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար մրցակից չէ. ԿոբախիձեՌուսները նոր հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին։ (Տեսանյութ)Վայրկյանների ընթացքում հսկայական սողանք փակեց ամբողջ գետի հունը (Տեսանյութ)Մերցի անիմաստ «շուստրիությունը» Կիեւում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված