«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից

ԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԵՎՈՐԳ ՍԱՐՈՅԱՆ. ԵԿԵՂԵՑԻՆ ԴԱՐՁԵԼ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԹԻՐԱԽ․ ԱՐԵՆ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ

Ներքաղաքական

Հարցազրույց Մասյացոտնի թեմի առաջնորդ, ՀԱԵ եպիսկոպոս Գևորգ Սարոյանի հետ․

- Սրբազան, քրիստոնեությունն աշխարհում թևակոխել է պոստմոդեռնիզմի փուլ, երբ առաջին տեղում Աստված չէ, այլ մարդը և նրա իրավունքը՝ մերժելու Աստծո դրվածքը։ Դա եւ սեռերի շուրջ խառնաշփոթն է, բազմաթիվ աղանդներն են` իբր «քրիստոնեական» քողի տակ, բայց իրականում տոտալիտար ։ Որքանո՞վ է այս պոստմոդեռնիզմը ազդել մեզ վրա։ 

– Այո, ժամանակները փոխվում են, փոխվում են նաև արժեքները, բայց կարծում եմ, որ շատ երկրներում տեղի ունեցող աշխարհընկալման փոփոխությունները Հայաստանում այդքան մասշտաբային չեն, քանի որ մենք մեծապես հարգում ենք մեր ավանդույթները և մեր ինքնության ամենակարևոր սյունը՝ Սուրբ Եկեղեցին, որն ուժ և եռանդ չի խնայում մեր հոգևոր-ազգային արժեքները պահպանելու համար։

– 2018թ. ապրիլին, երբ Փաշինյանը Գյումրիից մտնում էր Երևան, ձեռքին գավազան կար՝ ակնարկելով Մովսեսի գավազանը։ Այսինքն՝ շահարկվում էին մեր նախատիպային պատկերացումները։ Որքա՞ն են դրանք ուժեղ, որովհետև, եթե ազնիվ լինենք, ծեսերը պահպանում ենք, բայց ավելի հաճախ պաշտում ենք ոչ թե արարչին, այլ մամոնային ։

– Չենք կարող միանշանակ ասել, թե որ քաղաքական շարժումն ինչ տեխնոլոգիաներ է օգտագործում։ Գուցե մեր պատմական ու հոգևոր արխետիպերը շահարկելու փորձեր եղել են։ Ինչ վերաբերում է մամոնային ծառայելուն՝ Տերը մեզ հստակ զգուշացրել է․ «Չեք կարող Աստծուն և մամոնային ծառայել» (Մատթ. 6:24)։ Մամոնան բոլոր ժամանակներում գայթակղիչ է եղել, բայց կարող է նաև բարության գործիք դառնալ, եթե ծառայում է մարդուն, ոչ թե մարդը՝ մամոնային։ Ուստի հարցը ընտրության մեջ է՝ ո՞ւմ ենք մենք նվիրված։ Մեր կյանքն ու ունեցվածքը, մեր խոսքերն ու գործերը դատարկ չեն, երբ դրանք որոշվում են Աստծով, ոչ թե նյութով։

– Ինչ եք կարծում, իշխանության հարձակումները Եկեղեցու դեմ մեր հավատը, ազգային ինքնագիտակցությունն ու, հետևաբար, ինքնությունը խլելուն են միտված, թե՞ նպատակ ունեն կառավարելու Եկեղեցին և տիրանալու նրա հարստությանը։ Մասնավորապես՝ Լոնգինի նիզակին (Գեղարդ), որը՝ Հիտլերի համոզմամբ կախարդական ուժ է պարգևում։ Եվ արտաքին ո՞ր խաղացողները կարող են հետաքրքրված լինել այս ամենով։

– Իրականում ամեն ինչ այնքան անբնական է, որ դժվար է տրամաբանորեն բացատրել մեր Եկեղեցու դեմ մեր իսկ իշխանության հարձակումները։ Տարբեր վարկածներ են շրջանառվում՝ արտաքին պատվերից մինչև Եկեղեցու վրա հսկողություն հաստատելու և նրա հեղինակությունը թուլացնելու միտում։ Մի բան հստակ է․ իրավիճակը խորապես ցավալի է և կասկած է հարուցում յուրաքանչյուրի մոտ, ով հասկանում է, որ Եկեղեցին մեր ազգային ինքնագիտակցության սյունն է։ Դարեր շարունակ Եկեղեցին դիմագրավել է արտաքին հալածանքներին։ Անկախության տարիներին էլ արտաքին ուժերը փորձել են դրամաշնորհների, հասարակական ու «հումանիտար» կազմակերպությունների միջոցով թուլացնել Եկեղեցին ներսից։ Այսօրվա իրողություններն առավել դաժան են, քանի որ Եկեղեցին թիրախ է դարձել մեր իսկ երկրի որոշ իշխանավորների հարձակումների համար, ինչը, բնականաբար, օգտագործում են մեզ ոչ բարեկամ ուժային կենտրոնները։ Սակայն այս ծանրագույն պայմաններում անգամ Եկեղեցին չի դադարեցնում իր ծառայությունը, հավատարիմ է մնում Տիրոջից ստացած իր առաքելությանը։ Եկեղեցու դռները միշտ բաց են մեր բոլոր քաղաքացիների համար, իսկ մենք՝ հոգևորականներս, աղոթում ենք, որ Տերը իմաստություն շնորհի ՝ հաղթահարելու մեր դեմ այս քայքայիչ ներխուժումը։

– Արդյո՞ք Հայ Առաքելական Եկեղեցին բավականաչափ միասնական է՝ իրեն պաշտպանելու հարցում։

– Այո։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է և միաբան է իր հավատքը, արժեքները և առաքելությունը պաշտպանելու կամքում։ Պատմությունն էլ վկայում է, եթե կա միասնություն, անլուծելի խոչընդոտներ չեն լինում։ Այսօր ևս, ինչպես փորձությունների այլ ժամանակներում, պետք է առաջնորդվենք Տիրոջից տրված առաքելությունը շարունակելու սկզբունքով։ Միասնությունն է մեր կենսունակության ու մեր ճանապարհի անսասանության գրավականը։

– Եկեղեցին չի՞ կարծում, որ բավարար չափով չի զբաղվել իր հոտի լուսավորությամբ՝ շեշտելով սրբությունը ի հակադրություն աշխարհիկի։

– Հոգևոր կրթությունը Եկեղեցու առաքելության անբաժան մասն է։ Սակայն արդար գնահատական տալու համար պետք է հաշվի առնել այն պատմական խոչընդոտները, որոնք վերջին հարյուր տարիների ընթացքում հաղթահարել է Հայ Առաքելական Եկեղեցին։ Ցեղասպանությունը, կոմունիստական բռնապետությունը, անկախության շրջանը՝ ուղեկցված պատերազմներով ու սոցիալական ցնցումներով, լրջորեն սահմանափակել են Եկեղեցու առաքելությունը։ Միայն անկախության հաստատումից հետո, հատկապես վերջին երկու տասնամյակների ընթացքում, Եկեղեցին աստիճանաբար վերակազմավորվեց և կարողացավ նոր մակարդակով վերադառնալ իր հիմնական առաքելությանը՝ մարդկանց առաջնորդել դեպի հավատք։ Նորին Սրբություն Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ հիմնադրվել են կիրակնօրյա դպրոցներ, մանկատներ, հանրակրթական և հոգևոր բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Իրականացվում են բազմազան կրթադաստիարակչական ծրագրեր։ Եկեղեցական համայնքներում ուսումնասիրվում է Սուրբ Գիրքը, կազմակերպվում են հոգևոր թեմաներով զեկուցումներ, ամառային դպրոցներ, իսկ սոցիալական հարթակներում՝ հոգևոր բովանդակության նյութեր են տեղադրվում։ Այս ամենը վկայում է, որ Եկեղեցին մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն իր հոտի, այլև ողջ հասարակության հոգևոր կրթության հարցերը։ Իհարկե, ցանկալի է ավելի մեծ ծավալով աշխատել, բայց միշտ չէ, որ հնարավորությունները ներում են։

– Ինչ վերաբերում է քրիստոնեական միասնությանը։ Կաթոլիկները ժամանակին նպաստեցին ուղղափառ Բյուզանդիայի անկմանը։ Կարո՞ղ է Կաթոլիկ Եկեղեցին հանդես գալ Հայ Եկեղեցու հալածանքները դատապարտող հայտարարությամբ, թե՞ դա բացառվում է։

– Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերությունները մյուս քրիստոնեական Եկեղեցիների հետ հիմնված են փոխադարձ հարգանքի և եղբայրական համագործակցության վրա։ Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը մեր Եկեղեցու դեմ հարձակումների կապակցությամբ հանդես եկավ մտահոգությամբ և հավաստեց իր համերաշխությունը։ Այլ Եկեղեցիներ նույնպես արտահայտեցին իրենց դիրքորոշումը։ Սակայն մեզ համար այս դժվար պահին ամենմեծ աջակցությունը քրիստոնեական աղոթքն է՝ ինչպես քույր Եկեղեցիների, այնպես էլ բոլոր քրիստոնյաների։ Մեր Եկեղեցին ուժեղ է, իսկ նրա ուժը փորձության պահին միասնության և հավատքի մեջ է։ 

– Քրիստոնեությունը մերժում է բռնությունը, բայց այսօր, երբ հավատքն ու Եկեղեցին վտանգի տակ են, որքանո՞վ է հոտը կարող պաշտպանել իր Եկեղեցին իշխանության կամայականությունից, նրա անհավատ ուժային ապարատից, աղանդներից ու դավաճանած հոգևորականներից։ Իշխանության և նրա սպասավորների մեջ Աստծո բարկության վախը չկա, իսկ մեր մեջ բավակա՞ն է Աստծո երկյուղն ու պատրաստակամությունը՝ պաշտպանելու հավատքն ու Եկեղեցին։

– Ինչպես արդեն ասացի, Հայ Առաքելական Եկեղեցին միասնաբար պաշտպանում է իր հավատքն ու արժեքները։ Պետք է նաև նշել՝ մենք չենք կարծում, թե իշխանության ներսում բոլորը են համաձայն Եկեղեցու դեմ հարձակումներին։ Շատերը ներքին մերժումով են վերաբերվում կատարվողին։ Եվ նրանք, ովքեր տեսել են, ուժայինների ներխուժումը Սուրբ Էջմիածնի տարածք, դա կհաստատեն։ Ակնհայտ էր, որ նույնիսկ ուժային կառույցների որոշ աշխատակիցներ իրենց կամքին հակառակ էին գործում՝ կատարելով վերադասի հրամանը։ Որոշներն անգամ ամոթից գլխիկոր էին։ Չպետք է մոռանանք, որ նրանք էլ մեր ժողովրդի զավակներն են։ Եվ վերջապես, մենք հավատում ենք, որ Աստծո լույսը կարող է թափանցել ցանկացած սիրտ, և իշխանությունն էլ վերջապես կհասկանա՝ իր ընտրած ճանապարհը փակուղի է։

– Երկրում տասնյակ հազարավոր աղանդավորներ կան և անհավատներ կան իշխանության մեջ։ Քրիստոնյա ժողովուրդը չի ուզում նրանց հանձնել իր հավատքը, բայց անհրաժեշտ է կազմակերպել մաքառումը։ Ժամանակին հոգևորականները մասնակցել են ազգային-ազատագրական պայքարին, երբեմն էլ այն գլխավորել։ Ձեր կարծիքով միթե՞ ժամանակը չի հասունացել։ 

– Մենք հաճախ զուգահեռներ ենք անցկացնում պատմական ու այսօրվա իրադարձությունների միջև։ Անշուշտ, պատմության ընթացքում, հատկապես պետականություն չունեցած տարիներին, Եկեղեցին է ստանձնել ողջ պատասխանատվությունը և առաջնորդել ազգային-ազատագրական շարժումը։ Իսկ Հայաստանի անկախություն ձեռք բերելուց հետո, լուսահոգի Կաթողիկոսներ Վազգեն Առաջինն ու Գարեգին Առաջինը, և հատկապես այժմյան Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ իրենց բնորոշ եռանդով, ամեն կերպ աջակցել և աջակցում են հայկական պետականությանը։ Կրթական, սոցիալական, բարեգործական և հոգևոր ծրագրերի միջոցով նրանք միշտ եղել են Հայրենիքի և ժողովրդի կողքին։ Մեր ժողովրդի կյանքում եկեղեցու բացառիկ դերը ամրագրված է նաև Սահմանադրության մեջ։ Համապատասխան օրենքներով ձևակերպված են նրա գործունեության սահմանները տարբեր ոլորտներում։ Այսօր սակայն իրավիճակը բոլորովին այլ է։ Եկեղեցին և նրա սպասավորները դարձել են օրվա իշխանության որոշ ներկայացուցիչների հարձակումների թիրախ։ Այնուամենայնիվ, մենք իշխանությունը օտար կամ թշնամական չենք համարում։ Եկեղեցու առաքելությունը քաղաքական և կուսակցական պայքարից վեր է, քաղաքական հարաբերությունների դաշտում չէ։ Մեր առաքելությունը հոգիների փրկությունն է և ազգի հոգևոր կերպարի պահպանումը: Բոլոր քայլերն այդ բարձր կոչումից են բխում։ Չի կարելի Եկեղեցուց քաղաքական ուժերին բնորոշ արարքներ ակնկալել։

Եկեղեցու գլխավոր մտահոգությունը հանրային համաձայնության հաստատումն է՝ անկախ քաղաքական հայացքներից, և ոչ պառակտման ու ատելության խորացումը։ Եկեղեցին կոչված է անել ամեն ինչ՝ խաղաղություն և միասնություն հաստատելու համար։ Պետք է հիշել, որ որքան էլ անբնական ու ցավալի լինեն Եկեղեցու վրա հարձակումները, դրանց մասնակիցները նույնպես մեր ժողովրդի զավակներն են։ Մեր առաքելությունն է գտնել մոլորյալներին և, նրանց բերել զղջման, հնարավորություն տալ վերադառնալու Եկեղեցու գիրկն ու փրկելու իրենց հոգիները։

Կատարվողի հանդեպ մեր հանդուրժող վերաբերմունքը չի նշանակում, որ Եկեղեցու օրենքների դեմ քայլերը անհետևանք կմնան։ Եկեղեցին կոչված է պաշտպանելու իր կանոններն ու ծեսերը։ Քրիստոնեական հանդուրժողականությունը մեր շատ զավակների համար ընկալելի չէ․ մարդիկ Եկեղեցուց ավելի կտրուկ քայլեր են սպասում։ Բայց դարավոր փորձը ցույց է տալիս, որ Եկեղեցին չի կարող պահի ազդեցությամբ գործել։ «Պետք է ավելի շատ ենթարկվել Աստծուն, քան մարդկանց» (Գործք առաքելոց 5:29)։ Եկեղեցու համար պետականությունը բացառիկ արժեք է, և ցանկացած քայլ, որ կարող է վտանգել պետականության գոյությունը, անընդունելի է և մերժվում է։  

Մերժվում են ատելությունը, պառակտման կոչերը, զրպարտությունը։ Նույնքան պատասխանատու մոտեցում պետք է դրսևորեն նաև պետական պաշտոնյաները և ընդհանրապես բոլոր քրիստոնյաները։ Անհրաժեշտ է նշել, որ այս ցավալի իրավիճակում առանձնապես պահանջված է Հայաստանի օմբուդսմենի գնահատականը, և հուսով եմ, որ օմբուդսմենի գրասենյակի համապատասխան հայտարարությունը կսթափեցնի բոլոր նրանց, ովքեր զրպարտչական հերյուրանքների թիրախ են ընտրել Եկեղեցուն։
Անկախ ամեն ինչից՝ Հայ Առաքելական Եկեղեցին՝ Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի առաջնորդությամբ, հետևողականորեն գնում է Հիսուսի ցույց տված ճանապարհով՝ Աստվածաշնչի ոգով՝ աղոթքով, հոգու պահպանությամբ, խորհրդով և անհրաժեշտության դեպքում՝ նախատինքով։ Եկեղեցին պետք է զղջման բերի բոլոր նրանց, ովքեր գիտակցաբար կամ անգիտակից գործում են Տիրոջ Եկեղեցու դեմ։ Դա հեշտ ճանապարհ չէ, սակայն այդ ճանապարհի մեջ է ճշմարտությունը, որ մեզ տրված է Հիսուս Քրիստոսի կողմից։ 

 

«Նոյեւ կովչեգ» - ԱՐԵՆ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված