Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին 2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրա Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ

Ռուսական սպորտի առաջատար աստղ, աշխարհի չեմպիոն Յանա Եգորյան. «Ռուսաստան, սա ձեզ համար է»

Սպորտ

Հուլիսի 22-ից 30-ը Թբիլիսիում առաջին անգամ անցկացվեց սուսերամարտի աշխարհի առաջնությունը։ Վրաստանի մայրաքաղաք ժամանեցին 135 երկրների 1200 լավագույն մարզիկներ։

 

Այն մասին, որ Թբիլիսին կհյուրընկալի սուսերամարտի աշխարհի առաջնությունը, հայտարարվել էր 2023 թվականին Շարմ էլ Շեյխում (Եգիպտոս) տեղի ունեցած Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի (FIE) կոնգրեսում։ FIE-ի 134 պատվիրակներից 120-ը քվեարկեցին Թբիլիսիի օգտին։

 

Որպես անցկացման վայր էր ընտրված երկրի, հավանաբար, լավագույն մարզական կառույցը՝ օլիմպիական պալատը։ Այն հատուկ կառուցվել է դեռևս 2015 թվականին՝ այդ նույն տարում Եվրոպայի ամառային պատանեկան օլիմպիական փառատոնի անցկացման համար։

 Ռուս և բելառուս մարզիկները, չնայած սկզբնական սահմանափակումներին, հնարավորություն ստացան մասնակցելու մրցումներին: Սա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան (FIE) չեղարկեց մարզիկների համար չեզոքության ստուգումը՝ թույլ տալով նրանց մրցել չեզոք կարգավիճակով:  Ռուսաստանի հավաքականի կազմում ընդգրկվեցին կրկնակի օլիմպիական չեմպիոններ Սոֆյա Վելիկայան և Յանա Եգորյանը: 40-ամյա Վելիկայան և 31-ամյա Եգորյանը երկար ժամանակ չէին մրցել միջազգային մակարդակով: Դեռևս 2023 թվականին FIE-ն թույլ տվեց ռուսներին մրցել չեզոք կարգավիճակով, սակայն տիտղոսակիր մարզիկները երկար ժամանակ չէին կարողանում ստանալ այն, քանի որ ներկայացնում էին ԲԿՄԱ-ն:Սակայն FIE-ի ղեկավարությունը, հաշվի առավ, որ ԲԿՄԱ-ն ներկայացնող Սոֆիա Վելիկայան և Յանա Եգորյանը 1991 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից պաշտոնապես ճանաչված Միջազգային ռազմական սպորտի խորհրդի՝ CISM-ի անդամներ են, և որպեսզի նրանք մասնակցեն համաշխարհային ռազմական խաղերին՝ զինծառայողների միջև չորս տարին մեկ անցկացվող օլիմպիական մրցաշարին, նրանք պետք է ունենային զինվորական կոչումներ։Բացի Վելիկայայից և Եգորյանից՝ Թբիլիսիում անցկացվելիք մրցումներին մասնակցելու համար Ռուսաստանի կանանց հավաքականում ընդգրկվեցին Յանա Բեկմուրզովան, Այզանաթ Մուրթազաևան, Միլեն Բավուգե Խաբիմանան, Քրիստինա Յասինսկայան (բոլորը՝ խոցասուսեր), Ալեքսանդրա Միխայլովան, Օլգա Նիկիտինան (երկուսն էլ՝ թրասուսեր), Վիտալինա Անաշչենկովան, Պոլինա Կոզաևան, Մարթա Մարտյանովան և Աննա Սոլովյովան (բոլորը՝ ճկասուսեր):Տղամարդկանց հավաքական թիմը ներկայացնում էին Արտեմ Սարգսյանը (պետերբուրգցի, Ռուսաստանի չեմպիոն), Պավել Բուզինովը, Դմիտրի Գուսևը, Եգոր Լոմագան (բոլորը՝ խոցասուսեր), Դմիտրի Դանիլենկոն, Կամիլ Իբրահիմովը, Անատոլի Կոստենկոն, Պավել Գրաուդինը (բոլորը՝ թրասուսեր), Անտոն Բորոդաչևը, Կիրիլ Բորոդաչևը, Ալեքսանդր Կերիկը և Վլադիսլավ Միլնիկովը (բոլորը՝ ճկասուսեր): Նշեմ, որ Վելիկայայի և Եգորյանի՝ սուսերամարտի միջազգային աշխարհ վերադառնալու հարցում աջակցեց Կանադայում բնակվող և Հայաստանի քաղաքացիություն ունեցող Սարգիս (Սերժիկ) Ասադուրյանը, որը վերջերս ընտրվեց FIE-ի գործադիր կոմիտեի անդամ, և որտեղ նա պատմության մեջ դարձավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը։ Նա սուսերամարտի աշխարհում հայտնի մարդ է, եղել է Իրանի խոցասուսերի բազմակի չեմպիոն, 1974 թվականի ասիական խաղերի չեմպիոն, 1976 թվականի Մոնրեալի օլիմպիական խաղերի մասնակից ։

Սարգիս Ասադուրյանը հայտնի քաղաքական գործիչ է, ընտրվել է Կանադայի խորհդարանում որպես ներգաղթի և քաղաքացիության հարցերով խորհրդարանական քարտուղար։ Նա Կանադայի հայկական համայնքի ակտիվ անդամ է։ Նախաձեռնել է բազմաթիվ հայամետ բանաձևեր ու նախագծեր ինչպես երկրի խորհրդարանում, այնպես էլ Կանադայի հասարակական շրջաններում՝ զուգահեռաբար աջակցելով հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովին, ինչի պատճառով ենթարկվել  է քննադատության Կանադայի հայկական շրջանակներում ։

Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ներկայացել է հինգ սուսերամարտիկներով՝ խոցասուսերամարտիկ Էմմա Պողոսովա, ճկասուսուսերամարտիկներ Գարիկ Մորիկյան, Նորայր Մարանյան, Ֆիրա Օվակիմյան և Դարյա Մալիշևա: Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունից հետո, որտեղ, ինչպես և սպասվում էր, հայ մարզիկները այնքան էլ հաջող հանդես չեկան։ Երևանում կանցկացվի ավանդական միջազգային մրցաշարը։Առաջնության մեկնարկից երեք օր առաջ ուկրաինացի սուսերամարտիկ և օլիմպիական կրկնակի չեմպիոն Օլգա Խառլանը սոցցանցի իր էջում պատմել է ռուս մարզիկների դեմ ուղղված բաց նամակի մասին. «Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք աշխարհի գավաթի ներկայիս և նախկին սուսերամարտիկների ստորագրություններ հավաքեցինք, որոնք դեմ են FIE-ի երկու որոշումներին.1. Չեղարկել ռուս մարզիկների չեզոքության ստուգումը՝ նախքան նրանց չեզոք AIN կարգավիճակ (մարզիկի անհատական​​ չեզոքություն) տրամադրելը։

2. Թույլ տալ AIN մարզիկներին միասին մրցել թիմի կազմում։Այս երկու որոշումներն էլ ուղղակիորեն հակասում են ՄՕԿ-ի ներկայիս առաջարկներին, եթե հաշվի առնենք, որ մեր հարաբերությունները միջազգային կազմակերպության հետ առանց այն էլ այնքան էլ բարվոք չեն։ Նրանց առաջարկությունների հետագա անտեսումը ի վերջո կարող է հանգեցնել մեզ օլիմպիական խաղերից զրկվելուն, ինչը աղետալի հետևանքներ կունենա մեր մարզաձևի համար»։ «Այս նամակը ստորագրել են 56 երկրների 447 ներկայիս և նախկին բարձրակարգ սուսերամարտիկներ՝ 140 թրասուսերամարտիկ, 80 ճկասուսերամարտիկ, 227 խոցասուսերամարտիկ։ Նրանցից 208-ը անհրաժեշտ են համարել հրապարակել իրենց անունները», - գրել է Խառլանը սոցիալական ցանցերի իր էջում։ Այս նամակը հրապարակավ ստորագրածների շարքում ամենամեծ թվով մարզիկներն են ներկայացնում Ուկրաինան (39), Գերմանիան (10), ԱՄՆ-ը (9), Լեհաստանը (9), Ֆրանսիան (9), Չեխիան (8), Մեծ Բրիտանիան (6), Շվեդիան (6), Ֆինլանդիան (6), Էստոնիան (6) և Բելգիան (5):FIE-ն ոչ մի կերպ չարձագանքեց այս դեմարշին։ Քանի որ Վելիկայան և Եգորյանը գտնվում են Ուկրաինայի անձնական պատժամիջոցների տակ, նրանց մասնակցության թույլտվությունը, ինչպես և սպասվում էր, դատապարտեցին Կիևում։ Տեղական ֆեդերացիան հայտարարություն տարածեց՝ մարզիկներին չեզոք կարգավիճակի տրամադրումը որակելով որպես «ապտակ» ամբողջ համաշխարհային սպորտային հանրությանը: Կազմակերպության նախագահ Միխայիլ Իլյաշևը տեղի ունեցածը որակեց որպես «ֆարս» և կոչ արեց «իրավական միջոցներ ձեռնարկել սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարության դեմ»:Ուկրաինացիները պատրաստվել էին նաև սադրանքների Թբիլիսիում: Այն հյուրանոցից ոչ հեռու, որտեղ սուսերամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար իջևանել էր Ռուսաստանի պատվիրակությունը, հրավառության պայթյուն տեղի ունեցավ, այրվեց Ռուսաստանի եռագույնը: Ավելի ուշ, ըստ որոշ տեղեկությունների, նույն անձինք շրջակայքում սպառնալիքներ պարունակող պաստառ են տեղադրել:Սադրանքները Ռուսաստանի մարզիկների թիմի շուրջը չէին դադարում։ Սակայն, թերևս, մարզական տոնը փչացնելու այս բոլոր փորձերին լավագույն պատասխանը տվեց օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը. որդու ծննդյան հետ կապված 6-ամյա ընդմիջումից հետո  ինտերնետը ողողված էր նրա լուսանկարներով, որոնք թույլ չէին տալիս միջազգային պատժամիջոցների տակ գտնվող աստղին իջնել հաղթանակների պատվանդանից։Յանա Եգորյանը կատակով ստորագրում էր իր գրառումները սոցիալական ցանցերում՝ «Աստվածուհի Կարապետովնա»։ Եվ ինչպե՞ս կարելի է դրա հետ վիճել. Թբիլիսիում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում նա իսկապես աստվածուհի էր. նա նվաճեց իր կարիերայի առաջին անձնական ոսկին։Դեպի եզրափակիչ ընթանալով՝ նա հերթով պայքարից դուրս թողեց բելառուս Յանա Սոբալին՝ 15:5, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր հունգարուհի Լիզա Պուստաիին՝ 15:11, ռուս Ալեքսանդրա Միխայլովային՝ 15:6, Ղազախստանի ներկայացուցիչ Անաստասիա Գուլիկին՝ 15:9, որը դուրս թողեց մրցաշարի ֆավորիտին՝ Փարիզի օլիմպիական խաղերի մրցանակակիր կորեացի Չոյ Սե Բինին։ Քառորդ եզրափակչում Յանան ավելի ուժեղ դուրս եկավ Ֆրանսիայի հավաքականի կազմում հանդես եկող Եվրոպայի չեմպիոն Տոսկան Տորիից՝ 15:9 հաշվով: Թափ առնելով՝ Եգորյանը կիսաեզրափակչում հանգստի ուղարկեց չինացի հրաշամանուկ Պան Ցիմյաոյին` 15:8 հաշվով:Վճռորոշ մարտը լեհուհի Զուզաննա Ցեսլարի դեմ, որը հունիսին Լեհաստանի թիմի կազմում արծաթ էր նվաճել Եվրոպայի թրասուսերամարտի թիմային առաջնությունում, Յանան սկսեց ապշեցուցիչ 7:0 հաշվով։ Լեհուհին մինչև ընդմիջում հասցրեց մեկ հարված հասցնել։ Եզրափակչի մասնակիցները հայուհու օգտին 8։1 հաշվով գնացին հանգստի։ 

Թվում էր՝ ոսկե մեդալն արդեն փաստացի նվաճված է, Յանան մի փոքր թուլացավ և մեզ ստիպեց նյարդայնանալ։ Մեկ հաջող գրոհ Ցեսլարի կողմից, ապա ևս մեկը, և հաշիվը դարձավ 8:3։Եգորյանը վերադարձավ պայքարի, սակայն մի քանի հաջող հարվածներից հետո նրա առավելությունը կրկին սկսեց նվազել։ 10:8 հաշվի ժամանակ Յանան փոխեց թրասուսերը, ինչը նրան օգնեց վերալիցքավորվել։ Երեք անպատասխան գրոհ, և հաշիվն արդեն 13:8 է։ Լեհուհին փորձում է գրոհել ինչ-որ ծիծաղելի ցատկերով, բայց հայուհին չի հանձնում հաղթանակը՝ 15:11։ Երջանիկ Եգորյանը ի վիճակի չի լինում զսպել արցունքները. աշխարհի առաջնության երկար սպասված ոսկի և 40-հազար դոլարի հավաստագիր։Մրցանակաբաշխության արարողությունից հետո, որտեղ ուկրաինուհի Ալինա Կոմաշչուկը չլուսանկարվեց ռուսաստանցի Եգորյանի հետ և դուրս սահեց պատվո հարթակից, ուրախությունից փայլող Յանան ասաց. «Շատ ուրախ եմ։ Վեց տարի սպասել եմ աշխարհի այս առաջնությանը։ Ես շատ էի ուզում, որ մեզ ճանաչեն, գնահատեն և հիշեն, որ մենք պետք է լինենք մրցումներում։Ես տանն ունեմ որդի, ամուսին, նրանք ինձ հնարավորություն են տալիս մարզվելու և մրցելու։ Եվ իմ մարզիչ Դմիտրին (Գլոտովը) ամեն օր ինձ հավատ ու ուժ է տալիս, ինձ սուսերամարտիկ է դարձնում։ Այս հաղթանակը ձեզ համար է։ Մենք գնացինք, գնացինք և վերջապես տեղ հասանք։Ինձ թվում էր, թե իմ աշխարհն այսօր կփլուզվի։ Բայց մարզիչն արեց ամեն հնարավորը, որպեսզի ես վերակառուցեմ իմ առաջին մենամարտը և շարունակեմ առաջ ընթանալ։ Հիմա ես ձգտում եմ ոսկե մեդալի առաջիկա օլիմպիական խաղերում։ Ես կաշխատեմ հանուն դրա։ Ռուսաստան, սա ձեզ համար է»։Եգորյանը նշեց նաև, որ ինքը ծնվել է Վրաստանում, և այս հողը միշտ օգնել է իրեն ու մնացել է նրա հիշողության մեջ, բայց այս օրվանից Թբիլիսին կդառնա իր կյանքի անբաժանելի մասը։ 

 «Յանան ռուսական սպորտի դեմքն է ու նաև գեղեցկուհի։ Մինչև հաղթանակը պայքարող, իր հպարտությունը պահպանող բացարձակ մի ագահ առյուծուհի, որը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն։ Եգորյանն իսկապես շատ մեծ բան  է ցույց տալիս։ Նա կարծես առաջնորդող աստղ լինի ամբողջ ռուսական սպորտի և, մասնավորապես, սուսերամարտի համար։ Չնայած բողոքի ցույցերին՝ Յանա Եգորյանը դուրս է գալիս և կատարում է իր աշխատանքը։ Նա ապացուցում է ռուսական սպորտի մեծ լինելը։ Նա այս մարզաձևի դեմքն է աշխարհում։ Գեղեցկուհի։ Համառության, բնատուր տաղանդի մակարդակը, բազմապատկված վիթխարի աշխատասիրությամբ և ինքնավստահությամբ։ Սա ջախջախիչ հաղթանակ է, և ես սրտանց շնորհավորում եմ բոլորիդ», - ասաց հայտնի սպորտային հեռուստամեկնաբան Դմիտրի Գուբերնիևը։Ռուսաստանի հավաքականը Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում իր ելույթն ավարտեց երեք մեդալով՝ մեկ ոսկե և երկու արծաթե (ճկասուսերամարտիկ Կիրիլ Բորոդաչևը և կանանց խոցասուսերամարտի հավաքականը) և զբաղեցրեց հինգերորդ տեղը ոչ պաշտոնական մեդալային հաշվարկում։ Վերջին տեսակի զենքով Ռուսաստանն ուներ հայտնի անուններով հզոր կազմ՝ օլիմպիական չեմպիոններ Յանա Եգորյան, Օլգա Նիկիտինա և Սոֆյա Վելիկայա։ Բայց Թբիլիսիում հրաշալի թիմը կանգ առավ 1/8 եզրափակչում, որտեղ Եգորյանը իր թիմին առաջ մղեց, Նիկիտինան պահպանեց մակարդակը, բայց Վելիկայան չինացիների դեմ մենամարտերում հաջողության չհասավ` երեքում էլ պարտվեց։ Հաջորդ աշխարհի առաջնությունը կանցկացվի 2026 թվականի ամռանը Հոնկոնգում։  

«Հարգելի՛ Յանա Կարապետովնա, շնորհավորում եմ Ձեզ Թբիլիսիում անցկացված սուսերամարտի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի առթիվ։ 

Այս փայլուն հաղթանակը Ձեր տաղանդի, ապշեցուցիչ աշխատասիրության, Ձեր և Ձեր ուժերի նկատմամբ հավատի և, իհարկե, սուսերամարտի հայրենական դպրոցի բարձր հեղինակության արժանի պարգևն է։

Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ և ամենայն բարիք»։

 Ռուսաստանի նախագահ Վ. Վ. Պուտինի ստորագրությամբ շնորհավորական ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում.

 Պատվո պատվանդանի վերին աստիճանին աշխարհի չեմպիոն Յանա Եգորյանն է իր վերջին մրցակիցների հետ։

2-кратная олимпийская чемпионка, 3-кратная чемпионка мира по фехтованию на сабле Яна Егорян после чемпионского удара.

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրասուսերամարտի աշխարհի եռակի չեմպիոն Յանա Եգորյանը չեմպիոնական հարվածից հետո  ԽոցասուսերամարտիՌուսաստանի չեմպիոնԱրտեմ ՍարգսյանՍանկտ Պետերբուրգից։ 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ Երեվան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված