ՀՀ-ն չի մասնակցում «Արևմուտք-2025» զորավարժություններին. ՊՆ խոսնակ
ԹեմաԲելառուսի և Ռուսաստանի միջև անցկացվող «Արևմուտք-2025» զորավարժությունների կոալիցիոն խմբավորման կազմում գործողությունների մշակման համար հրավիրվել են ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր պետությունների զորակազմեր։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանը չի մասնակցում նշված զորավարժությանը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
