«Հիմա ոչ ոք մեզ չի ասում նման բան»․ Խաչատուրյանը՝ Օվերչուկի հայտարարության մասին
ՆերքաղաքականՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը անդրադարձել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը, որը գարնանը, խոսելով Հայաստանի՝ ԵՄ-ին հնարավոր միացման մասին, նշել էր, թե հանրապետությունը ստիպված կլինի ընտրել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, քանի որ «հնարավոր չէ նստել երկու աթոռի վրա»։
«Դուք պետք է հենց Օվերչուկին հարցնեք, թե սա ինչ է նշանակում։ Գոնե հիմա ոչ ոք մեզ չի ասում նման բան, և մենք որևէ խախտում չենք անում։ Մինչ այս պահը խնդիր չի առաջացել», – ասել է Խաչատուրյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը ունի դիվերսիֆիկացված տնտեսություն։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
