Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Հիմա ոչ մի հանրաքվե չի լինի․ ՀՀ նախագահ

Ներքաղաքական

Առհասարակ, իշխանությունները Սահմանադրությունը ցանկանում էին փոխել մինչև այս բոլոր իրադարձությունները: Ես նկատի ունեմ 2018 թվականից հետո եկած իշխանությունները: RTVI Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

 

«Դրա մասին խոսք է բացվել հենց անմիջապես դրանից հետո, և նույնիսկ ստեղծվել է հանձնաժողով: Մարդիկ սկսել են աշխատել, քննարկել: Դա կապված չէ խաղաղության պայմանագրի հետ: Առանց դրա մենք պարզապես պետք է փոխեինք Սահմանադրությունը, քանի որ այն Սահմանադրությունը, որով հիմա աշխատում ենք, ստեղծվել է մեկ անձի գաղափարի հիման վրա՝ վարչապետ, որը պետք է լիներ վարչապետ»,- շեշտելով, որ խոսքը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին է:

 

Ըստ նրա՝ ՀՀ այս Սահմանադրության մեջ խախտվել է իշխանության կառուցվածքների հավասարակշռությունը, և դրանից ելնելով այն պետք է փոխվեր:

 

ՀՀ նախագահը պարզաբանել է, որ Սահմանադրությունը մինչև օրս չի փոփոխվել դրան հաջորդող իրադարձությունների պատճառով:

 

«Որովհետև 2020 թվականին պատերազմ էր, այնուհետև՝ տեղի ունեցած իրադարձությունները։ Այսինքն՝ ժամանակ չի եղել։ 2021 թվականին արտահերթ ընտրություններ էին։

 

Դա չի վերաբերում Ալիևի պահանջներին»,- նշել Խաչատուրյանը։

 

Միևնույն ժամանակ, ՀՀ նախագահն ընդգծել է, որ գործող Սահմանադրությունը չի խոչընդոտում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

 

Նա հիշեցրել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը ևս նմանատիպ եզրակացության է հանգել։

 

ՀՀ նախագահը հավելել է, որ կոնկրետ այս պահին Սահմանադրության վերաբերյալ ոչ մի հանրաքվե չի լինի։

 

«Ոչ մի հանրաքվե հիմա չի լինի։ Մենք հիմա գնում ենք դեպի ընտրություններ։

 

Հաջորդ տարի՝ հունիսին մեզ մոտ ընտրություններ են անցկացվելու»,- նշել է նա։

 

Վահագն Խաչատուրյանը հավելել է, որ Հայաստանը կհամոզի Ադրբեջանին, որ Սահմանադրությունը խաղաղության պայմանագրի ստորագրմանը չի խոչընդոտում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ