Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

Գրեթե ինն անգամ ավելացրել է գարեջրի արտահանումը Ռուսաստան

Տնտեսություն

ՄԱԿ Comtrade հարթակի տվյալների հիման վրա ՌԻԱ Նովոստիի հաշվարկներով՝ այս տարվա առաջին կեսին Հայաստանը գրեթե ինն անգամ ավելացրել է գարեջրի արտահանումը Ռուսաստան։

 

Այսպիսով, եթե անցյալ տարի՝ առաջին վեց ամիսներին, ռուսական ընկերությունները Հայաստանից գարեջուր էին գնել ընդամենը 576.3 հազար դոլարով, ապա այս տարի՝ նույն ժամանակահատվածում, գնումները հասել են 5.15 միլիոն դոլարի։

 

Հայկական արտահանումը ակտիվորեն աճել է տարվա առաջին կեսի ընթացքում. եթե հունվարին Ռուսաստանը այս երկրից գարեջուր էր գնել ընդամենը 188 հազար դոլարով, ապա հունիսին այդ թիվը հասել է 1.7 միլիոն դոլարի։

 

Միևնույն ժամանակ, Հայաստանն ինքը զգալի ծավալի գարեջուր է գնում արտասահմանից. այս տարի ներմուծման արժեքը աճել է 1.7 անգամ՝ հասնելով 7.2 միլիոն դոլարի։ Ռուսաստանը մնում է հիմնական մատակարարը, մինչդեռ ռուսական գարեջրի առաքումները աճել են ավելի համեստ՝ 18%-ով։

 

Արտասահմանյան գարեջրի նկատմամբ Հայաստանի աճող պահանջարկի հիմնական շահառուները ԵՄ երկրներն էին։ Օրինակ՝ Գերմանիան վրացական շուկայում վաճառքը մեծացրել է 2.3 անգամ՝ մինչև 1.5 միլիոն դոլար, Չեխիան՝ 2.5 անգամ՝ մինչև 700 հազար դոլար, Բելգիան՝ երկու անգամ՝ մինչև 267 հազար դոլար, իսկ Իռլանդիան՝ ավելի քան հինգ անգամ՝ մինչև 279 հազար դոլար։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ