Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Ժողովուրդ». Դասագրքերի տպագրությունը ԿԳՄՍՆ-ն տապալում է, բայց բյուջեի միջոցները շռայլորեն բաշխում է անհասկանալի համերգների համար

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Ֆեստիվառ» մշակութային նախագծի համար 311 մլն 785 հազար դրամ (մոտ 820 հազար ԱՄՆ դոլար) գումար է հատկացրել։

«Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Արդեն երրորդ տարին անընդմեջ այն կայանում է՝ նպատակ ունենալով խթանել ներքին զբոսաշրջությունն ու մարզային մշակութային կյանքը:

Փառատոնն այս տարի մեկնարկել է օգոստոսի 23-ին Արտաշատում, որտեղ ելույթ է ունեցել երգիչ Սարո Թովմասյանը (Սարո), իսկ համերգը կայացել է Karen Sevak Band-ի ուղեկցությամբ: Այս ելույթի համար Karen Sevak Band-ին վճարվել է 10 մլն դրամ, իսկ Սարո Թովմասյանին՝ 10 մլն 44 հազար դրամ։

Նախորդ տարի «Ֆեստիվառ» նախագծի համար վճարվել էր 180 մլն դրամ, իսկ այս տարի գումարի չափը գրեթե կրկնապատկվել է, քանի որ ԿԳՄՍՆ-ն ու Հանրային հեռուստաընկերությունը նաեւ վճարել են որոշ արտիստների՝ Հայաստան ժամանելու եւ մեկնելու ծախսերը։

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, Արմավիրի կենտրոնական հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ հանդես կգան տարբեր արտիստներ։ Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ Պետական գնումների կայքից, միայն Արմավիրի համերգային ծրագրի համար հատկացվել է 109 մլն դրամ։

Այսպիսով՝ ծրագրի երաժշտական նվագախմբում ընդգրկված 70 անձի վճարվելու է 8,5 մլն դրամ.

9 երգեր նոտագրվելու են, ինչի համար հատկացվել է 2,7 մլն դրամ,
դիրիժորի հոնորարը կազմել է 2 մլն դրամ,
երգչուհի Սոնա Ռուբենյանի 1 ելույթը՝ 600 հազար դրամ,
երգչուհի Իվետա Մուկուչյանի 1 ելույթը՝ 1 մլն 170 հազար դրամ,
երգիչ Էրիկ Կարապետյանի 1 ելույթը՝ 1 մլն 170 հազար դրամ,
«Գարիկ Պապոյան եւ Սոնա Ռուբենյան» խմբի ելույթը՝ 2,1 մլն դրամ,
երգչուհի Մաշա Մնջոյանի ելույթը՝ 600 հազար դրամ,
երգչուհի Բրյունետի ելույթը՝ 1 մլն 170 հազար դրամ,
«Նեմրա» խմբի ելույթը՝ 1 մլն 170 հազար դրամ,
երգչուհի Ժակլինի ելույթի համար վճարվել է 1 մլն 378 հազար դրամ։

Բացի ելույթի վճարից՝ միջոցառման կազմակերպիչները 562 հազար դրամ հատկացրել են Ժակլինի՝ Փարիզ-Երեւան-Փարիզ չվերթի ավիատոմսերի համար, 300 հազար դրամ նրան տրամադրել են ՀՀ-ում 4 օր մնալու համար, ու եւս 31 հազար դրամ՝ Երեւան-Արմավիր-Երեւան ուղեւորափոխադրման համար։

«Ռեինկարնացիա» խմբի ելույթի համար վճարվել է 6 մլն դրամ։

Այս միջոցառման գովազդային եւ տպագրական ծախսերի, առաջխաղացման կազմակերպման ծառայությունների համար հատկացվել է 10,8 մլն դրամ։

Կարճ ասած՝ դասագրքերի տպագրությունը ԿԳՄՍՆ-ն տապալում է, բայց պետբյուջեի միջոցները շռայլորեն բաշխում է համերգներ կազմակերպելու համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ