Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանի «քիթ կոտրող» եւ չպատժվող ընկերը դարձել է «թունդ ընդդիմադիր»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Արմենիա 2026» շարժումը հիմնած Նարեկ Մանուկյանը, որ «մահվան նախարար»-ի համարում ունեցող Արսեն Թորոսյանի ընկերն է եւ պաշտոնյա եղած ժամանակ կոտրել էր բժիշկներից մեկի քիթը, հիմա ընդդիմադիր է դիրքավորվել եւ փորձում է հաջորդ տարի կայանալիք ընտրություններին մասնակցել:

Հիշեցնենք, որ խոսքը 2019 թվականին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի այն ժամանակվա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի մասին է, որը հոկտեմբերի 4-ին, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, իր աշխատասենյակում հարվածել եւ կոտրել էր ենթակա բժշկի՝ Վ.Հ.-ի քիթը։

Պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալների համաձայն՝ դեպքի առթիվ սկսվել էր նախաքննություն։ Սակայն ֆիզիկական բռնության հեղինակը մնաց անպատիժ:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Քննչական կոմիտեից պաշտոնապես տեղեկացավ, որ մեկ տարի անց Արսեն Թորոսյանի ընկերոջ նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է՝ տուժող Վ. Հ.-ի հետ հաշտության հիմքով: Այլ կերպ ասած՝ քիթ կոտրելու հետեւանքները «լուծվել են» առանց դատարանի, առանց հանրային դատապարտման, եւ ըստ ամենայնի՝ առանց արդարադատության։

Այս գործը ոչ միայն հարված է տուժող բժշկի քթին, այլեւ այն հույսին, թե մեր երկրում օրենքը գործելու է հավասարապես բոլորի նկատմամբ։

Եթե Նարեկ Մանուկյանը, լինելով հիվանդանոցի տնօրեն, նաեւ Արսեն Թորոսյանի ընկերը, կարող է բռնություն գործադրել ենթակայի նկատմամբ, ապա հաշտությամբ խուսափել պատասխանատվությունից, ինչպիսի՞ վստահություն կարող է ունենալ հասարակ քաղաքացին, երբ պահանջում է արդարություն։

Հիմա «քիթ կոտրողը» դիրքավորվել է որպես ընդդիմադիր, դաժանորեն քննադատում է Նիկոլ Փաշինյանին եւ անգամ որոշել է լրատվական կայք բացել, որպեսզի իր քաղաքական գովազդով զբաղվի: Սակայն դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է «մահվան նախարար» Արսեն Թորոսյանի ընկերը ընկալվել իբրեւ ընդդիմադիր: Նա Հովիկ Աղազարյանի սանդղակով մոտ 4 անգամ ավելի շատ «Նիկոլ» է, քան ինքը` Նիկոլ Փաշինյանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ