Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը Եկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. Շաքարյանց Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ

Մալյանը մեծություն է եղել հայ կինոյի համար եւ իրեն արժանի կերպ պետք է նշվեր 100 ամյակը

Մշակութային

 «ՀԱՅ ԿԻՆՈՆ ՄԻԱՅՆ ՓԱՐԱՋԱՆՈՎԸ ՉԷ»

«Մենք ենք մեր սարերը», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Եռանկյունի», «Նվագախմբի տղաները», «Ճանապարհ դեպի կրկես» ... Շարքը կարելի է դեռ երկար շարունակել, այս ֆիլմերի ռեժիսորը մի ողջ ժառանգություն է թողել հայ կինոյին: Հայ նշանավոր կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆՆ անջնջելի ներդրում է ունեցել հայ կինոյում: Նրա ֆիլմերը մինչեւ այսօր դիտում են, շատ հաճախ մեջբերումներ անում ֆիլմերից խոսքեր, որոնք թեւավոր են դարձել: Խոսքեր, որոնք իսկապես խորիմաստ են՝ «Գասպարավարի լող», «Երբ ես դժբախտ էի, ինչո՞ւ այդ համայնքն իմ դժբախտությունը չսրբեց», «Մուզիկանտ չզբաղվի պոլիտիկայով» եւ այլն: Ցավոք, «Կոմիտաս»-ի ֆենոմենը ներկայացնող ֆիլմը մնաց Մալյանի կյանքի չիրականացած երազանքը։ Սեպտեմբերի 30- ին մեծն ռեժիսոր Հենրիկ Մալյանը կդառնար 100 տարեկան, ինչի կապակցությամբ էլ «Իրավունք»-ը զրուցել է նրա դստեր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՆԱՐԻՆԵ ՄԱԼՅԱՆԻ հետ:

Շուտով լրանում է Հենրիկ Մալյանի 100 ամյակը: Ինչպե՞ս է այն նշվելու:

— Մենք ամսի 30-ին ինչ-որ երեկո կկազմակերպենք՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, կցուցադրվի ֆիլմ: Իսկ մնացածը կկազմակերպի կինոյի հիմնադրամը: Ես այդքան էլ տեղեկացված չեմ, միայն գիտեմ, որ հուշամեդալ է պատրաստվել Կենտրոնական բանկի կողմից: Մեծ երեկո չի լինելու:

Ինչո՞վ է պայմանավորված, որ մեր մեծության 100 ամյակը մեծ շուքով չի նշվում:

Գիտեք ինչ, ես երբեմն լռում եմ, բայց ինքն, այո՛, մեծություն է եղել  հայ կինոյի համար եւ կարծում եմ՝ իրեն արժանի կերպ պետք է նշվեր 100 ամյակը: Սակայն, այն այդպես չի շեշտվում, ինչն ինձ համար ցավալի է: Իր նմանը էլ չի լինի: Եկեք ընդունենք, որ հայ ազգ՝ որպես այդպիսին, Հայաստանի սահմաններից դուրս նաեւ ճանաչել են Մալյանի ֆիլմերով: Մասնկացել է բազում փառատոնների եւ ներկայացրել հայի տեսակը՝ ով է հայը, հայի ուրախությունն ու տխրությունը: Եվ հիմա էլ, եթե փողոցում մարդկանց կանգնեցնեք ու հարցնեք, գուցե վերնագիրը ֆիլմի չհիշեն, սակայն թեւավոր խոսքերը մարդիկ հաստատ կհիշեն:

Թե ինչու մեծ չի նշվում, չեմ կարող ասել: Գուցե ֆինանսական սղության պատճառով կամ այլ: Չգիտեմ… Գուցե ազգային յուրահատկություն է, որ մենք կենտրոնանում ենք մեկ անձի վրա: Օրինակ, ես շատ եմ սիրում, հարգում ու գնահատում Սերգեյ Փարաջանովին: Անգամ անձամբ ծանոթ եմ եղել նրա հետ: Փարաջանովը շատ է եղել մեր տանը: Ես չեմ էլ քննարկում նրա մեծությունը, դա անքննարկելի է, բայց չէ որ այլոք էլ կան: Հայ կինոն միայն Փարաջանովը չէ: Հիմա ողջ կենտրոնացումը Փարաջանովի վրա է, իսկ մնացած բոլոր ռեժիոսորները՝ Դովլաթյան, Մալյան, Բագրատ Հովհաննիսյան եւ այլք չեն հիշատակվում: Մինչդեռ, նրանք արժանի են հիշատակման եւ ոչ պակաս գործ են արել հայ կինոյի համար: Հիմա, անգամ Համո Բեկնազարյանին այդքան չեն հիշում, ով հայ կինոյի հիմնադիրներից է եղել: Ընդ որում՝ միշտ Համո Բեկնազարյանի անունից հետո դրվել է Հենրիկ Մալյանի անունը, որովհետեւ ազգային այդ հիմքը, որը դրել է Բեկնազարյանն, արժանի հետեւորդն է եղել Հենրիկ Մալյանը: Ես այս մասին շատ չեմ ցանկանա խոսել, որ չդիտարկվի որպես սուբյեկտիվ կարծիք:

Ի՞նչ հուշեր կպատմեք Ձեր հոր մասին:

— Անկեղծ ասած, հայրս տանն աշխատանքի մասին չէր խոսում, նման սովորություն չուներ: Ես փոքր էի այն ժամանակ եւ նկարահանման տաղավարում էլ չեմ եղել: Բայց միշտ ինձ փողոցում կանգնացրել են մարդիկ ու ասել, թե ինչ մեծ մարդ եւ հզոր տեսակ էր հայրս: Այսինքն, նույնիսկ մարդիկ, ովքեր արվեստից դուրս էին, նրանք են բարձր գնահատել Մալյանին: Դա իմ համար անգնահատելի արժեք է:

Մալյանի ֆիլմերը հիմնականում եղել են քննակատակերգական ժանրի մեջ, օրինակ «Նվագախմբի տղաները»: Տա՞նն էլ էր այդպիսին:

— Գիտեք, մենք տանը չենք զգացել, որ ապրում ենք Հենրիկ Մալյանի հետ: Նա շատ թեթեւ մարդ էր: Պարզապես տանը քիչ էր լիում, քանի որ չափազանց զբաղված էր, իսկ երբ տանն էր լինում իր գործերով էր զբաղվում՝ սցենար էր գրում եւ այլն: Շատ էր սիրում տարբեր տեսակի խաղեր: Փայլուն շախմատ էր խաղում: Տիգրան Պետրոսյանի ընկերն էր՝ դեռ մանկուց: Իրենք Թբիլիսիում են ընկերացել, եւ այդ ընկերությունը մինչեւ վերջ պահպանել են: Սիրում էր ֆուտբոլ: Հյուրընկալ էր եւ շատ հյուրեր էինք ընդունում: Երեխաների հետ էր հաճախ զբաղվում՝ «ֆոկուսներ» էր ցույց տալիս, եւ ինքն էլ իրենց հետ հավասար ուրախանում էր: Այսինքն, նա տանը Հենրիկ Մալյան աստղ չէր:

Մեր վարպետներից ո՞վ էր հյուր գալիս՝ Սոս Սարգսյան, Մհեր Մկրտչյան...

— Չէ, այդպես չէր: Նրանք շփվում էին դրսում: Հայրս իր աշխատանքային կապերը պահում էր դրսում: Դա հասկանալի է, քանի որ մարդ անջատվեու կարիք է ունենում՝ մենակ մնալու, խորհելու, մտածելու, աշխատելու, սցենարներ գրելու: Ի դեպ, շատ թեթեւ էր սցենարները գրում: Մի քանի ֆիլմերի սցենարի հեղինակ էր եւ համահեղինակ: «Կտոր մը երկինք», «Կարոտ» ֆիլմերի համահեղինակն էր: «Գիքոր» ֆիլմի սցենարիստը եւ գեղարվեստական ղեկավարն է եղել: Նաեւ կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է եղել:

Ի դեպ, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի 45-րդ թատերաշրջանում ի՞նչ նորություն սպասի հանդիսատեսը:

— Թատերաշրջանի վերջում կլինեն նոր ներկայացումներ: Ես նախապես չեմ սիրում խոսել ծրագրերի մասին, միայն ասեմ, որ թատրոնի հիմնադրամ 45 եւ Հենրիկ Մալյանի 100 ամյակների առիթով գնալու ենք շրջաններ՝ հյուրախաղերի, եւ խաղալու ենք Թումանյանի հեքիաթները: Բերդում եւ Եղեգնաձորում կլինենք անպայման: Դա էլ է հիմնադրամը կազմակերպում: Մեր թատրոնը գտնվում է հիմնադրամի կազմում եւ համագործակցում է ԿԳՄՍ նախարարության հետ: Այսինքն՝ դա համատեղ ծրագիր է, որը պատրաստվում ենք իրականացնել: Պիտի ասեմ, որ որոշ բաներ էլ մեզ համար է անակնկալ լինելու հիմնադրամի կողմից:

Մենք նախատեսում ենք «Մալյան հիմնադրամ»-ով գումար հայթայթել, որպեսզի Հենրիկ Մալյանի գիրքը վերատպենք: Դա նախարարության եւ կինոյի հիմնադրամի հետ կապ չունի, մեր նախաձեռնությունն է, որը կոչվում է «Երկխոսություն երրորդի համար»: Շատ եմ ցանկանում, որ գիրքը վերատպվի, քանի որ դա նաեւ կարելի է օգտագործել որպես ուսումնական ձեռնարկ համապատասխան ԲՈՒՀ-երում՝ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում եւ Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում: Գիրքը շատ կարեւոր է նաեւ նրանով, որ գրքում հստակ ներկայացված է նրա ողջ անցած ճանապարհը, մասնագիտության հետ կապված հմտությունները, փորձը եւ այլն: Չմոռանանք, որ Մալյանը դասավանդել է Մանկավարժական ինստիտուտում ու եղել է Ռեժիսուրայի եւ դերասանի վարպետության ամբիոնի վարիչը: Դե պատկերացրեք ինչքան մեծ պաշար է փոխանցել գրքով:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ի՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն ԳաբրիելյանՄեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս ՍարդարյանՀիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. ՍուքիասյանԿառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տաԱԺ ընտրությունները կլինեն 2026թ․ հունիսի 7-ին Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումըԵկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. ՇաքարյանցԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՊուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբՍպասվում է առանց տեղումների եղանակԳնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներիցԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետՄիացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիԴեկտեմբերի 24-ի տարադրամի փոխարժեքըՈւկրաինայից Թուրքիա բեռներ տեղափոխող թուրքական նավը գրոհել է կամիկաձե անօդաչուն (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված