Շաբաթվա վերջին Երկրի վրա գեոմագնիսական իրավիճակը կվատթարանա, հնարավոր են երկրորդ և երրորդ մակարդակի մագնիսական փոթորիկներ
ՀասարակությունԱյս շաբաթվա վերջին Երկրի վրա գեոմագնիսական իրավիճակը կվատթարանա, հնարավոր են երկրորդ և երրորդ մակարդակի մագնիսական փոթորիկներ, հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։ Այս մասին գրել է «Ռիա Նովոստի»-ն:
Պատճառն Արեգակի վրա մեծ պսակաձև անցքն է. աստղի կողմից առաջացած քամու հոսքերը այժմ ուղղված են դեպի Երկիր և մոտ երեք օրից կհասնեն նրա ուղեծրին։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
