Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

«Արևմտյան Ադրբեջան» խոսույթն ընդհանրապես չենք ընդունում. Սրբուհի Գալյան

Ներքաղաքական

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Ադրբեջանի կողմից կիրառվող «Արևմտյան Ադրբեջան» խոսույթն ընդհանրապես չեն ընդունում: 

«Երեկ տարաբնույթ հարցեր ուղղվեցին կառավարությանը, նաև վարչապետին, նախաստորագրված հուշագրի հետ կապված և վարչապետը շեշտադրեց հետևյալ հանգամանքը. ինչ հասկացություն ուզում է քննարկվի, ինչ մեկնաբանություն ուզում է որոշակի երևույթին տրվի՝ դա պետք է լինի կարևոր հատկանիշների շրջանակներում՝ իրավազորություն, տարածքային ամբողջականություն և այլն, այսինքն՝ այն հատկանիշները, որոնք տեղ են գտել հենց ստորագրված փաստաթղթերում», - նշել է Գալյանը:

Անդրադառնալով ադրբեջանցիների՝ իրենց «պատմական հայրենիք» վերադառնալուն ուղղված քայլերին, նաև միջազգային հարթակներում, նա ասել է. 

«Իրենց խնդիրն է, ինչ ուզում են, կարող են անել, իրենց իրավունքն է: Մենք ասում ենք հետևյալը՝ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, սա Հայաստանի Հանրապետությունն է և վերջ», - նշել է արդարադատության նախարարը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ