Ուկրաինայի համար նախատեսված եվրոպական զենքի գործարանները պոտենցիալ ռազմական թիրախներ են. Զախարովան Տեր Աստված, ներիր խոսքերիս համար, բայց սրանք ուզում են մեր տղեքին սարքեն անհիշատակ մեռել․ Ղուկասյան Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ սահմանվել են տնային կալանք ու բացակայելու արգելք 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Գերիների հարցը Երեվանում շատ քիչ է հանրային պահանջի առարկա դառնում․ Ստեփանյան Ստրասբուրգյան «հաղթանակը» Ինչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս Հայաստան Վահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ Մելիքյան Ղալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ՌԴ-ն պատրաստ է օգտագործել միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ դեսպանատուն

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Հասարակություն

Թուրքական mutlucicekler.com բլոգային հարթակն ուշագրավ հոդված է հրապարակել Հայաստանի պատմամշակութային յուրահատկության մասին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ կովկասյան այս երկիրն առանձնանում է իր հնագույն պատմությամբ, բնության գեղեցկությամբ ու մշակութային հարստությամբ։

Աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկի օրրան հանդիսացող Հայաստանն ուշադրություն է գրավում իր եզակի ավանդույթներով ու պատմամշակութային ժառանգությամբ»,- գրում է հոդվածի հեղինակ Ուղուրջան Բալը։

Այնուհետև թվարկում է արժեքավոր տեղեկություններ, որոնց մասին իմանալը կարևոր է համարում։

Հոդվածը՝ ստորև

1. Աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը

Հայաստանն առաջին երկիրն է, որը 301 թվականին քրիստոնեությունը հռչակել է որպես պետական կրոն։

2. Արարատ լեռան խորհրդանիշը

Թեև Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում, բայց այն սրբազան խորհրդանիշ է հայերի համար և տեղ է գտել Հայաստանի պետական զինանշանի վրա։

3. Հայոց այբուբենի ստեղծողը

Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին ստեղծել է հայոց այբուբենը, որը մինչ օրս օգտագործվում է և բաղկացած է 39 տառից։

4. Ամենահին տաճարներից մեկը

Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է 4-րդ դարում և համարվում է աշխարհի հնագույն քրիստոնեական տաճարներից մեկը։

5. Գինու դրախտ

Արարատյան դաշտավայրն ունի շուրջ 6000 տարվա գինեգործության պատմություն։ Այստեղ են հայտնաբերվել աշխարհի ամենահին գինու մառանները։

6. Նուռը՝ ազգային խորհրդանիշ

Նուռը Հայաստանի ազգային խորհրդանիշներից է՝ խորհրդանշելով առատություն, բեղմնավորություն և անմահություն։ Այն ունի յուրահատուկ տեղ հայոց մշակույթում։

7. Հռչակավոր դուդուկը

Հայկական ավանդական նվագարան դուդուկն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

8. Տաթևի ճոպանուղին

Տաթևի վանք տանող ճոպանուղին՝ 5.7 կմ երկարությամբ, աշխարհի ամենաերկար երկգծանի ճոպանուղիներից է։

9. Պատմական վանքերով հարուստ երկիր

Հայաստանը լեռների մեջ թաքնված հարյուրավոր պատմական վանքերի և եկեղեցիների հայրենիք է։

10. Խաչքարերի արվեստը

Խաչի փորագրություններով քարե հուշարձանները հայտնի են «խաչքար» անունով։ Հայաստանի ամենից յուրահատուկ արվեստի ձևերից մեկն է։

11. Ձեռագիր մատյանների հարստությունը

Մատենադարանն ունի աշխարհի ամենամեծ ու ամենարժեքավոր միջնադարյան ձեռագրերի հավաքածուներից մեկը։

12. Տոլմա՝ սիրված ուտեստ

Տոլման հայկական խոհանոցի սիրված ուտեստներից է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։

13. Փոքր, բայց պատմական երկիր

Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է։

14. Անկախության օր

Հայաստանը հռչակել է իր անկախությունը ԽՍՀՄ-ից՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։

15. Համաշխարհային ճանաչում ունեցող կոնյակ

«Արարատ» կոնյակը աշխարհահռչակ է։ Եղել է Ուինսթոն Չերչիլի սիրելի խմիչքներից մեկը։

16. Սևանա լիճ

Սևանը Կովկասի ամենամեծ լիճն է և հաճախ կոչվում է «Հայաստանի մարգարիտ»։

17. Մայրաքաղաք Երևանը

Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին և համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը։

18. Սփյուռքն ու երաժշտությունը

Համաշխարհային ճանաչում ունեցող շատ արտիստներ, ինչպես օրինակ «System of a Down» խմբի անդամները, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ են։

19. Երևանի վարդագույն քարերը

Երևանի շենքերը կառուցված են վարդագույն տուֆ քարից, ինչի համար էլ քաղաքը հաճախ անվանում են «վարդագույն քաղաք»։

20. Սեղանի ավանդույթը

Հայկական սեղանը համարվում է հյուրընկալության խորհրդանիշ։ Ուտելիքը սովորաբար վայելում են ընտանիքով՝ երկար զրույցների ներքո։

Հոդվածի հեղինակը, դիմելով ճամփորդասերներին, ասում է. «Եթե փնտրում եք ուղղություն, որը ձեզ կմիացնի անցյալի հետ ու կներկայացնի անկեղծ հյուրընկալություն, ապա Հայաստանը արժե ընդգրկել ձեր ճամփորդական ցանկում»։

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինայի համար նախատեսված եվրոպական զենքի գործարանները պոտենցիալ ռազմական թիրախներ են. ԶախարովանՀԱՅ ՁՅՈՒԴՈՅԻՍՏԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՏեր Աստված, ներիր խոսքերիս համար, բայց սրանք ուզում են մեր տղեքին սարքեն անհիշատակ մեռել․ ՂուկասյանԱլեքսան Ալեքսանյանի նկատմամբ սահմանվել են տնային կալանք ու բացակայելու արգելք ՈՒ ՆՈՐԻՑ ՄԻԱՅՆ ՏԱՓԱԿ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԳերիների հարցը Երեվանում շատ քիչ է հանրային պահանջի առարկա դառնում․ ՍտեփանյանՍտրասբուրգյան «հաղթանակը»Աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ որոշումները քաղաքացիներին կուղարկվեն SMS-ովԻնչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս ՀայաստանՎահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ ՄելիքյանՂալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌԴ-ն պատրաստ է օգտագործել միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ դեսպանատունԱնձամբ եք պատասխան տալու․ ԲԱՄԲԱՍԱՆՔՈր արժանիքի համար է Սիոն սրբազանը դարձել «պատվավոր»․ ԶԱՐՄԱՆՔՀՀ-ի՝ TRIPP-ից շրջանառության օգուտը կարող է կազմել 10 միլիոն դոլար, որը հավասար է մի խանութի տարեկան շրջանառության․ Հրանտ Միքաելյանը փակագծեր է բացումՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրել են «Գիտելիքի օրՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներՄարդիկ իրենց պատվից ցածր են համարել առաջադրվել եւ ընտրապայքարի մեջ մտնել ՔՊ-ն իր համար զրահաբաճկոն դարձրած Մխոյի հետ․ Ինչ է սպասվում Վայքում Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված