Գերիների հարցը Երեվանում շատ քիչ է հանրային պահանջի առարկա դառնում․ Ստեփանյան Ստրասբուրգյան «հաղթանակը» Ինչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս Հայաստան Վահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ Մելիքյան Ղալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ՌԴ-ն պատրաստ է օգտագործել միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ դեսպանատուն Անձամբ եք պատասխան տալու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Որ արժանիքի համար է Սիոն սրբազանը դարձել «պատվավոր»․ ԶԱՐՄԱՆՔ ՀՀ-ի՝ TRIPP-ից շրջանառության օգուտը կարող է կազմել 10 միլիոն դոլար, որը հավասար է մի խանութի տարեկան շրջանառության․ Հրանտ Միքաելյանը փակագծեր է բացում ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ

Միքայել Արզումանյանը Ջալալից էլ շատ բան գիտի, նա պետք է մեկուսացված մնա

Հասարակություն

Ե­րեկ հա­յաս­տան­յան լրատ­վա­կան դաշ­տում կա­րե­ւոր հի­շա­տա­կում ե­ղավ: Այն է`սեպ­տեմ­բե­րի 1-ին լրա­ցավ Ար­ցա­խի ՊԲ նախ­կին հրա­մա­նա­տար Մի­քա­յել Ար­զու­ման­յա­նի կա­լա­նա­վոր­ման 3 տա­րին, ու քա­ղա­քա­կան իշ­խա­նութ­յու­նը ա­մեն գնով գե­նե­րալ Ար­զու­ման­յա­նին պա­հում է կա­լան­քի տակ: «Ար­զու­ման­յա­նը թե­րեւս միակ ար­ցախ­ցի նախ­կին պաշ­տոն­յան է, ո­րին 3 տա­րի պա­հում են բան­տում, իսկ ա­հա նախ­կին մյուս պաշ­տոն­յա­նե­րը շուրջ 2 տա­րի է կա­լան­քի տակ են Բաք­վի դա­տա­րա­նում»։

Սկզ­բի հա­մար նկա­տենք. Ար­զու­ման­յանն այս պա­հին Հա­յաս­տա­նում գտնվող ա­մե­նե­ւին էլ միակ պաշ­տոն­յան չէ: Այդ, ան­գամ ա­վե­լի բարձր տրա­մա­չա­փի պաշ­տոն­յա էր Ջա­լալ Հա­րութ­յուն­յա­նը, ում էլ, հի­շեց­նենք, փո­խա­րի­նեց Ար­զու­ման­յա­նը ՊԲ հրա­մա­նա­տա­րի պաշ­տո­նում` 2020թ. հոկ­տեմ­բե­րի 27-ին: Այն է, երբ Ջա­լալն ան­հաս­կա­նա­լի պայ­ման­նե­րում վի­րա­վոր­վեց: Հի­շեց­նենք նաեւ, որ այս պա­հին Ջա­լա­լը կրում է 5.5 տար­վա ա­զա­տազր­կու­մը: Ի դեպ, նրան կա­լա­նա­վո­րե­ցին Ար­զու­ման­յա­նից մեկ օր ուշ` 2022թ. սեպ­տեմ­բե­րի 2-ին: Մե­ղադ­րանք­նե­րը գրե­թե նույնն էին, բայց Ջա­լա­լի դեպ­քում ա­վե­լի էր բար­դաց­նում այն, որ նրան մե­ղադ­րե­ցին նաեւ սխալ հրա­ման­ներ տա­լով` զին­վո­րա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րից մե­կին կոր­ծան­ման ու­ղար­կե­լու մեջ: Բայց ա­հա, Ջա­լալն ար­դեն նստած է, իսկ Ար­զու­ման­յա­նի դա­տի վերջն ան­գամ հաս­կա­նա­լի չէ, թե երբ կլի­նի:

Այս­պի­սով, 44-օր­յա պա­տե­րազ­մի վեր­ջին օ­րե­րին` հոկ­տեմ­բե­րի 27-ից հե­տո Ար­ցա­խի պաշտ­պա­նութ­յան բա­նա­կը ղե­կա­վա­րած Մի­քա­յել Ար­զու­ման­յա­նին մե­ղադ­րանք է ա­ռա­ջադր­վել Շու­շիի եւ հա­րա­կից շրջան­նե­րի պաշտ­պա­նութ­յան կազ­մա­կերպ­ման ըն­թաց­քում զին­վո­րա­կան պաշ­տո­նեա­կան ան­փու­թութ­յան հա­մար։ Այն է, ձեռ­քի տակ ու­նե­նա­լով ո­րո­շա­կի զոր­քեր, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, թույլ է տվել ան­փույթ վե­րա­բեր­մունք իր ծա­ռա­յո­ղա­կան պար­տա­կա­նութ­յուն­նե­րի նկատ­մամբ, ին­չի հե­տե­ւան­քով հա­կա­ռա­կոր­դի զին­ված ու­ժերն ամ­բող­ջութ­յամբ ի­րենց վե­րահս­կո­ղութ­յան տակ են վերց­րել Շու­շի քա­ղաքն ու մա­տույց­նե­րը:

Ի­րա­կա­նում էլ Ար­զու­ման­յա­նին, ա­սենք նաեւ` Ջա­լա­լին բռնել են այն բա­նի հա­մար, ին­չը դրված է պաշ­տո­նա­կան մե­ղադ­րան­քի տակ. քիչ հա­վա­նա­կան է: Այ­լա­պես, պետք է բա­ցատ­րել, թե ին­չո՞ւ նրանց կա­լա­նա­վո­րե­ցին այդ դեպ­քե­րից 2 տա­րի անց միայն: Բայց դա էլ չէ ամ­բողջ հար­ցը:

­Մի­քա­յել Ար­զու­ման­յա­նի այս «դա­տա­վա­րութ­յան» «զա­վեշ­տա­լի» կողմն էլ կա: Ն­րան մե­ղադ­րում են Շու­շին լավ չպաշտ­պա­նե­լու մեջ: Այն նույն Շու­շին, ո­րը Նի­կո­լը հռչա­կել է Ադր­բե­ջա­նի մաս: Ա­վե­լին, Ար­զու­ման­յա­նին ան­գամ ՀՀ քա­ղա­քա­ցի չես «հա­մա­րի». նա ու­նի ու­ղիղ այն կար­գա­վի­ճա­կը, որն ու­նեն մյուս բո­լոր ար­ցա­խա­հա­յե­րը, եւ ո­րոնց այս­տեղ պաշ­տո­նա­պես ներ­կա­յաց­նում են` որ­պես ոչ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի: Այ­սինքն, «ոչ» ՀՀ քա­ղա­քա­ցի Ար­զու­ման­յա­նը մե­ղադր­վում է, թե լավ չի պաշտ­պա­նել «Ադր­բե­ջա­նի մա­սը»: Բայց չէ՞ որ ե­թե ան­գամ «Ադր­բե­ջա­նի տա­րած­քում» այդ երկ­րի պո­տեն­ցիալ «քա­ղա­քա­ցի» Ար­զու­ման­յանն ինչ-որ բան է ա­րել, դրա հա­մար կա­րող է պա­տաս­խան պա­հան­ջել միայն Բա­քուն: Ա­սում են, թե Շու­շին, ըստ էութ­յան, հանձ­նել է ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի՞ն. բայց չէ՞ որ ադր­բե­ջա­նա­կան օ­րենք­նե­րով նրան կա­րող են ան­գամ հե­րո­սի կո­չում տալ:

Ու նույն­քան «զա­վեշտ» է այն, որ ե­րեք տա­րի այդ հա­սա­րակ գոր­ծը դա­տա­րա­նը քննում է, ու վեր­ջը դեռ չենք տես­նում: Մինչ­դեռ Ջա­լա­լը նման գոր­ծով ար­դեն մոտ կես տա­րի իր պատ­ժա­ժամ­կետն է անց­կաց­նում: Գործն էլ, որ ա­սես, թե ա­հա­վոր բարդ է, դա էլ չէ. մի քա­նի գոր­ծո­ղութ­յուն հա­մադ­րում են, մի քա­նի վկա­յի լսում, փաս­տե­րը հա­մադ­րում. մեկ տա­րին էլ շատ է դրա հա­մար:

Իսկ ի­րա­կա­նում հաս­կա­նա­լի է. Մի­քա­յել Ար­զու­ման­յանն այս պա­հին Հա­յաս­տա­նում գտնվող այն քիչ մարդ­կան­ցից մեկն է, ով կա­րող է բո­լոր ման­րա­մաս­նե­րով պատ­մել, թե ինչ է տե­ղի ու­նե­ցել 44-օր­յա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, այդ թվում, թե ի­րա­կա­նում ինչ խո­շոր դա­վա­ճա­նութ­յուն­ներ հայ­կա­կան ու­ժե­րին հասց­րին պար­տութ­յան: Կա­րող է պատ­մել շատ ա­վե­լին, քան ան­գամ նրա եր­բեմ­նի հրա­մա­նա­տար Ջա­լա­լը: Այդ թվում, ա­մե­նա­ճա­կա­տագ­րա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, թե ինչ­պես ա­զե­րի­նե­րը շատ ա­րագ Հադ­րու­թից հա­սան Շու­շի ու գրա­վե­ցին այն:

Ու­րեմն, նա պետք է մնա բան­տում, այն­պես, ինչ­պես մյուս տե­ղե­կաց­ված­նե­րին Ա­լիեւն է պա­հում իր բան­տում:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Գերիների հարցը Երեվանում շատ քիչ է հանրային պահանջի առարկա դառնում․ ՍտեփանյանՍտրասբուրգյան «հաղթանակը»Աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ որոշումները քաղաքացիներին կուղարկվեն SMS-ովԻնչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս ՀայաստանՎահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ ՄելիքյանՂալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌԴ-ն պատրաստ է օգտագործել միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ դեսպանատունԱնձամբ եք պատասխան տալու․ ԲԱՄԲԱՍԱՆՔՈր արժանիքի համար է Սիոն սրբազանը դարձել «պատվավոր»․ ԶԱՐՄԱՆՔՀՀ-ի՝ TRIPP-ից շրջանառության օգուտը կարող է կազմել 10 միլիոն դոլար, որը հավասար է մի խանութի տարեկան շրջանառության․ Հրանտ Միքաելյանը փակագծեր է բացումՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրել են «Գիտելիքի օրՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներՄարդիկ իրենց պատվից ցածր են համարել առաջադրվել եւ ընտրապայքարի մեջ մտնել ՔՊ-ն իր համար զրահաբաճկոն դարձրած Մխոյի հետ․ Ինչ է սպասվում Վայքում Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է«Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվել Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ ճանապարհի կեսից հետ է շրջվելԻշխանական «բլոգեր» GeorgX-ը հրավիրվել է ոստիկանությունԵթե ՌԴ-ն որոշի ՀՀ-ին մատակարարող գազը անջատել կամ թանկացնել, հետեւանքները լինելու են սարսափելի կատաստրոֆիկ․Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված