Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

«Հայաստան»-ում  մռայլ, խուճապին մոտ տրամադրություններ են

Ներքաղաքական

«­Հա­յաս­տան» դա­շին­քին շատ մոտ կանգ­նած եւ միան­գա­մայն տեղ­յակ մեր աղբ­յու­րը պատ­մեց, որ օ­րերս հրա­պա­րակ­ված GALLUP-ի հար­ցում­նե­րը դա­շին­քում լուրջ մտա­վա­խութ­յուն­նե­րի, ե­թե ոչ՝ խու­ճապի տե­ղիք է տվել: Բայց նաեւ հաս­կա­նում են, որ այն, ինչ ներ­կա­յաց­ված է, ընդ­հա­նուր առ­մամբ, մի բան էլ՝ ի­րենց օգ­տին է: Այ­սինքն, որ Սամ­վել Կա­րա­պետ­յա­նի վար­կա­նիշն ի­րեն­ցից ա­ռաջ է, սպա­սե­լի էր: Բայց այն, որ ի­րենց ըն­դա­մե­նը 6 տո­կո­սի չափ է բա­ժին հա­սել, դա ար­դեն մտա­հո­գիչ է:

­Ճիշտ է, ե­թե ընտ­րող­նե­րի կե­սը գնան, այդ 6-ը կդառ­նա 12: Բայց դա­շին­քում ա­մե­նե­ւին էլ այդ մտքին չեն: Այն է՝ ե­թե վերջ­նա­կան արդ­յուն­քում այդ 6 տո­կո­սը մնա, է­լի լավ, բայց հո­գու խոր­քում այդ հույ­սերն էլ չկան: Նաեւ հաս­կա­նա­լով, որ ա­մեն դեպ­քում, էա­պես քիչ ման­դատ­նե­րի հույ­սեր են լի­նե­լու, այ­սինքն՝ ներ­քին հա­կա­սութ­յուն­ներն ար­դեն սրվում են: Այդ թվում, հար­ցա­կան է դար­ձել, թե ՀՅԴ-ն, ո­րը դա­շին­քի հիմ­նա­կան կու­սակ­ցա­կան ուժն է, կցան­կա­նա՞ մնալ, թե՞ կփոր­ձի այլ ա­փե­րում բախտ ո­րո­նել: Իսկ այդ դեպ­քում դա­շինք հաս­կա­ցութ­յու­նը կորց­նում է ի­մաս­տը: Ե­թե նա­խա­պատ­վութ­յու­նը տան ՀՅԴ-ին, ա­պա «մա­քուր» քո­չար­յա­նա­կան­ներն են դժգո­հե­լու: Այ­սինքն` սուր հա­կա­սութ­յու­ններն ար­դեն իսկ սկսել են ի­րենց «չար գոր­ծը»:

­Սա լա­վա­գույն տար­բե­րա­կով: Բայց ե­թե խոս­քը 7 տո­կո­սի մա­սին է, ա­պա ա­ռա­ջա­նում է նաեւ ան­ցո­ղիկ շե­մի խնդիր: Էլ չա­սած, որ մաս­սա­նե­րի «փա­խուս­տը» դե­պի կա­րա­պետ­յա­նա­կան թեւ շա­րու­նակ­վում է, եւ ա­վե­լի կակ­տի­վա­նա, ե­թե Ե­կե­ղե­ցին իր ա­ջակ­ցութ­յու­նը հայտ­նի, ո­րը սպաս­վում է: Ու քվեար­կութ­յան շե­մին կա­րող է շատ ա­վե­լի մռայլ պատ­կեր լի­նել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ