Թրամփը չի տեսնում Ռուսաստանին տնտեսապես մեկուսացնելու իմաստ. Վենս
ՄիջազգայինԹրամփը չի տեսնում Ռուսաստանին տնտեսապես մեկուսացնելու իմաստ, նա դա հստակեցրել է եվրոպացիներին, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո Վաշինգտոնը բաց կլինի Մոսկվայի հետ տնտեսական համագործակցության համար։
Վենսը հավելել է, որ ԱՄՆ-ն դեռևս հույս ունի խաղաղության հասնել, և ռազմական գործողությունների ավարտը, վերջին հաշվով, օգուտ կբերի բոլոր կողմերին.
«Մեր ուղերձը թե՛ ռուսներին, թե՛ ուկրաինացիներին այն է, որ սա նրանց շահերից չի բխում, ոչ էլ մեր շահերից է բխում»։
Վենսի նման հայտարարությունները ապտակ է եվրոպացի բյուրոկրատներին, եւ, որ անմիջապես էլ հաջորդեց Թրամփի թիմակից Չարլի Կրիկի սպանությունը, նման է գլոբալիստական ուժերի պատասխանին։
