Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փարիզը սկսում է ռազմաճակատային քաղաք հիշեցնել (Տեսանյութ) Պակիստանը փակում է Իրանի հետ սահմանները Ժամանակն է, որ Խոյը գործի, իսկ Կշեռքը ստիպված կլինի ընտրություն կատարել. 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 25-ը ընկած շաբաթվա աստղագուշակը Գյումրին ձեր «Նիժնի Տաբրը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը». Գաստրոլյորներ, զգույշ եղեք. Առուշանյան Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է

Մշակութային սպա՞նդ, թե՞…

Մշակութային

Թումանյանի թանգարանը վերածվել է անկտուր փլատակի. ովքեր են մեղավորները

Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,

Էս աղջիկը, տե՜ս ինչ լավն ա…

Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,

Տարա-նի-նա՜… տարա-նա-նա՜…

Հավանաբար, այսպես երգելով՝ 2023 թվականի սեպտեմբերին քանդեցին ամենայն հայող բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը Երեւանում: Քանդեցին խոստումով, որ այն ավարտին կհանձնեն 2024 թվականի դեկտեմբերին: Սակայն, մինչ օրս լքված եւ անտեսված ու բառի բուն իմաստով աղբակույտի վերածված թանգարանը փակել է իր դռները բոլորի առաջ: Երկրորդ մասնաշենքի մեծ մասը քանդել են ու կանգ առել. արդեն վեց ամիս է այստեղ ոչինչ տեղի չի ունենում, ոչ մի տեսակ շինարարություն: Ի՞նչ է կատարվում իրականում, «Իրավունք»-ը հետաքրքրվել է թանգարանի գործող եւ նախկին տնօրեններից:

«ՉՓՈՐՁԵ՛Ք ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԹԵՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ»

Թումանյանի թանգարանի ներկայիս տնօրեն, Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար ԼՈՒՍԻՆԵ ՂԱՐԱԽԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում փակագծեր է բացել:

— Ի՞նչն է խանգարում ավարտին հասցնել Հովհաննես Թումանյանի թանգարանի շինարարությունը:

— Առաջին նախագիծը, որը կազմվել է, եղել է խնդրով: Այսինքն, ըստ նախագծի, մի միջնապատ կա, որը չպետք է քանդվեր, այլ պետք է ամրակայվեր: Հիմա, քանդման աշխատանքներում, պարզվել է, որ այդ պատը ոչ թե պետք է ամրակայվի, այլ պետք է քանդվի, քանի որ տեղի է ունեցել սեյսմիկ սխալ: Եվ որպեսզի այն քանդվի, ոչ թե ամրակայվի, նախագծում փոփոխություններ պետք է արվի: Իսկ ինչպես հայտնի է, նախագծում փոփոխություն անեը տեւում է շատ երկար, որոնց մասին ես մասնագիտորեն խոսել չեմ կարող: Այժմ դա գտնվում է փորձաքննության վերջին փուլում; Հուսանք՝ առաջիկայում կվերսկսենք վերակառուցման աշխատանքները: Մենք էլ ենք ցանկանում, որ ամեն բան շատ արագ լինի: Օրեր առաջ եկել էր նաեւ ԿԳՄՍ նախարարը եւ կարծում ենք, որ առաջիկայում ամեն բան կվերսկսվի:

— Թումանյանի թանգարանի աշխատանքները դադարեցվեցին, հետո  Ծիծեռնակաբերդի վերանորոգումը եւս դադարեցվեց՝ կրկին նմանատիպ պատճառանբանությամբ: Այս ամենի մեջ միտում չե՞ք տեսնում:

— Բացարձակ միտում չեմ տեսնում: Ես տեսնում եմ, որ թեման քաղաքականացնում են եւ փորձում են այլ ուղղությամբ տանել: Թումանյանը՝ ամենայն հայոց բանաստեղծը, ազգային արժեք է եւ բացարձակապես չի կարելի այն քաղաքականացնել: Թող չփորձի որեւէ մեկը Թումանյանի թանգարանի շինարարության թեման տանել քաղաքական ուղղությամբ: Դա ամոթալի երեւույթ է:

— Որտե՞ղ են այժմ Թումանյանի գրքերը:

— 8147 գիրք այժմ պահվում են շատ ապահով վայրում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտահետազոտական ինստիտուտի պահոցում: Հիմա թանգարանը թվայնացվում է, եւ ես միանում եմ թվայնացնողների թիմին եւ փորձում եմ, որ ամեն բան արագ լինի:

— Ըստ Ձեզ, ե՞րբ կավարտվի շինարարությունը:

— Եթե պատկերացնենք, որ մեկ ամիս հետո կսկսվի վերականգնման երկրորդ ժամկետը, ապա ավարտը կլինի, ինչպես նշված է՝ մեկ տարի եւ երեք ամիս կամ՝ մեկ տարի եւ վեց ամիս անց: Պիտի ասեմ, որ մենք ողջ ռեսուրսներով աշխատում ենք եւ թանգարանն իր գործունեությունը շարունակում է ծավալել «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն հիմնադրամում, որը գտնվում է Աբովյան փողոցի վրա: Այսինքն՝ մենք էքսկուրսիաներ ենք ընդունում եւ ծրագրեր ենք իրականացնում, գրքեր ենք հրատարակում եւ այլն: Այս առումով որեւէ բան հետ չի մնացել եւ չի տուժել: Թումանյան թանգարանն աշխատում է իր ողջ ծավալով:

«ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է… ՀՍՏԱԿ ՆՊԱՏԱԿ ԿԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՎԵՐՄԱՆ»

«Իրավունք»-ը նաեւ զրուցեց Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն, ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար ՆԱՐԻՆԵ ԹՈԽԻԿՅԱՆԻ հետ:

— Վստահաբար, հետեւում եք Թումանյան թանգարանի շուրջ ստեղծված աղմուկին: Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին:

— Այս ամենն, ինչ կատարվում է խայտառակություն է: Սակայն, ինձ համար զարմանալի չէ: Սա մեծ ամոթ է: Կարծում եմ՝ հստակ նպատակ կա մշակութային ավերման: Եվ, ցավոք Թումանյանի անվան թանգարանը դրա առաջամարտիկներից եղավ: Իհարկե, պետք է ասեմ, որ հուշային մասը վնասված չէ, բայց կողքի շինությունը, որն անմիջական կապ ունի թանգարանի հետ, վնասված է: Այդ շինության հետ կապված մեծ ծրագիր կար՝ թանգարանը մեծացնելու, ավելի հեքիաթագիտության կենտրոն դարձնելու, հատկապես թումանյանագիտության ուղղությամբ: Այդ նախագծի համար տարածքներ էին հարկավոր: Իհարկե, թվում էր, թե տարածքները մեծ էին, սակայն գիտական այդ հարմարությունները օժանդակ աշխատանքների համար չկային: Եվ լավ նպատակներով որոշում կայացվեց, գումար հատկացվեց, նախագիծը արվեց ու դարձավ այն, ինչ հիմա տեսնում ենք՝ ավերակ:

— Այսպես մեր մշակութային կոթողները քանդելով, ապա որեւիցե պատճառաբանությամբ չվերանորոգելով՝ ո՞ւր ենք հասնելու: Որքա՞ն պետք է սա հանդուրժել:

— Գիտեք, ես այլ պատասխան կտամ Ձեր հարցին. եթե մենք կարողացանք հանդուրժել այն ամենն, ինչ կատարվեց մեզ հետ, ապա սա կհանդուրժվի:

— Նկատի ունեք Արցախի կորո՞ւստը:

— Այո… Հասկանո՞ւմ եք, եղել է մի սարսափելի մեծ արհավիրք, իսկ հիմա լինում են «արհավիրքիկներ»: Սա այնքան կշարունակվի՝ մինչ չսթափվենք, ուշքի չգանք, մինչեւ մի մեծ պատիժ չիջնի բոլորիս գլխին:

Ի դեպ, «Իրավունք»-ը նաեւ կապ հաստատեց թանգարանի եւս մեկ նախկին տնօրենի՝ բանասիրական գիտությունների թեկնածու, թումանյանագետ ԱՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ, ով խնդրեց ավելի ուշ կապ հաստատել իր հետ: Ցավոք, երկու օր շարունակ մեր զանգերը մնացին անպատասխան եւ տիկին Եղիազարյանն այդպես էլ չհարմարեցրեց պատասխանել եւ բացատրել, թե իր տնօրինության օրոք ինչպիսի փաստաթղթեր է ստորագրել՝ կապված թանգարանի վերանորոգման հետ եւ ինչ ժամկետներում:

«ԱՂԵՏԱԼԻ Է ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»

Նշենք, որ Թումանյանի թանգարանի բարձիթողի վիճակն արձագանք գտավ նաեւ խորհրդարանում: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆՆ ընդգծում է, որ պատմականորեն ապացուցված փաստ է՝ յուրաքանչյուր զավթիչ իր նվաճումը լիակատար եւ անշրջելի դարձնելու համար ոչնչացնում է տվյալ ժողովրդի քաղաքակրթական ժառանգությունը, նրա մշակութային հետքն ու հավաքական հիշողությունը, որովհետեւ աներկբա է՝ մշակույթը հոգեւոր սահման է եւ ինքնություն։

— Ալիեւը հենց այսպիսի հայկական հետքի վերացման քաղաքականություն է իրականացնում 3000-ամյա հայկական Արցախում, դա կոչվում է մշակութային ցեղասպանություն, այսպիսին է քոչվոր ասպատակողի թշնամու ձեռագիրը։ Իսկ ինչու ենք մենք ու մեր իշխանություններն այդքան անարժանապատիվ, այդքան աղավաղված, ազգը պառակտող գիտակցությամբ վերաբերում մեր անցյալին, պատմությանն ու ժառանգությանը… Աղետալի է Թումանյանի թանգարանի վերանորոգման պատմությունը։ 2023-ին մեկնարկած թանգարանի հիմնանորոգման համար հատկացվել է 750 միլիոն դրամ։ Աշխատանքների ավարտը նախատեսված էր 2026-ին, մինչդեռ վերանորոգումը սառեցված է, իսկ թանգարանը վերածվել է անկտուր փլատակի: Ի՞նչ պատասխանատվություն են կրելու իրենց լիազորությունները ձախողած պաշտոնատար անձինք եւ ովքեր են հատուցելու պետական բյուջեից մսխված գումարները։

Ինչեւէ, մեզ մնում է ավելացնել, որ ամենայն հայոց բանաստեղծի թանգարանն արժանի չէր նման աղբանոցի վերածվելուն, նման ավերակի եւ նման անտեսվածության: Ակամայից նախանձով ենք նայում, թե ինչպես է Թբիլիսիում պահպանվել Հովհաննես Թումանյանի շունչը, տուն-թանգարան գիտական-մշակութային կենտրոնը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ