Հակոբ Մկրտչյանն ավարտում է մարզական կարիերան
Պատահար
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ավարտում է իր պրոֆեսիոնալ մարզական կարիերան։
Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ շնորհակալություն հայտնելով 28-ամյա մարզիկին տարիների նվիրումի և նշանակալի նվաճումների համար։
Հակոբ Մկրտչյանը 2014 թվականի Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է, 2019 թվականի աշխարհի առաջնության, 2019, 2024 թվականների Եվրոպայի առաջնությունների չեմպիոն է:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝