«Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հանդես կգա «Ակրոնում», հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։
Տոլյատին ներկայացնող ակումբը մինչ 2026թ. հուլիսի 1-ը վարձակալել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին։
Վարձակալության ավարտին «Ակրոնը» կունենա 24-ամյա վինգերի տրանսֆերը գնելու իրավունք, սակայն այս կետը չի պահանջում պարտադիր կատարում։
Transfermarkt-ի տվյալներով` «Ակրոնը» Սևիկյանի վարձակալության համար Հունգարիայի չեմպիոնին վճարել է 250 հազար եվրո։
Հայ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանն էլ վարձավճարով անցկացրել է Մոսկվայի «Լոկոմոտիվում»։
