Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Ամբողջ երկիրն աղբի մեջ, Նիկոլն ընկել է աղբամանների հետեւից

Վերլուծություն

Մայրաքաղաք Երեւանը խեղդվում է գարշահոտ աղբի ու քաղաքական գարշանքի մեջ, իսկ Նիկոլ Փաշինյանը կանգնում է Տոկիոյի պողոտաներում ու ցնցող «բացահայտում» է անում՝ «Ճապոնիայում աղբամաններ չկան»։ Իսկ Հայաստանում մի ամբողջ կառավարություն կա, որ երկրի ողջ հիմքերը վերածել է մեծաքանակ աղբամանի, որտեղ ամեն օր նետվում են օրենքը, արդարադատությունը, արժանապատվությունը, ժողովրդավարությունը։

Եվ այս բոլորի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, ով Ճապոնիա իր աշխատանքային այցի ընթացքում, կարծես, մոռացել էր, թե ինչ վիճակի է հասցրել իր ղեկավարած երկիրը: Մի երկիր, որտեղ քաղաքապետն ու վարչապետն ավելի շատ զբաղված են միջազգային ֆոտոսեսիաներով, քան, օրինակ, քաղաքի խցանումների իրական լուծումներով։

Ինչեւէ, Փաշինյանի ճապոնական «բացահայտումների» տաք հետքերով՝ ուշագրավ անդրադարձ է կատարել ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Հայաստանի ֆուտբոլի հավաքականի` աշխարհի չեմպիոն դառնալու ապագան մեզ խոստացած Փաշինյանի դատարկությունը եւ կոմպետենտության իսպառ բացակայությունը վաղուց հասկացել ենք: Հիմա մի քիչ շեղեմ ձեզ մեր ֆուտբոլային հերթական նվաստացումից եւ անդրադառնամ նրա մտքի նոր փայլատակումներին: Նիկոլ Փաշինյանը զարմացել է, որ Տոկիոյում աղբաման չկա: Նա համարել է դա Ճապոնիայի կառավարման մշակույթի եւ առաջընթացի հերթական մի գագաթնակետ եւ արդեն առաջարկ է անում, որ մենք ազգովի անցնենք այդ համակարգին, դրա համար նախատեսելով տասը տարի ժամանակ: Խեղճ Նիկոլը ո՞րտեղից իմանա, որ Ճապոնիան ստիպված էր հրաժարվել աղբամաններից այն բանից հետո, երբ 1995 թվականին «Աում Սինրիկյո» կրոնական աղանդը ահաբեկչական քիմիական հարձակում կազմակերպեց Տոկիոյի մետրոյում, պահելով զարինի կոնտեյներները կայարանների աղբամաններում», - հիշեցրել է նա:

 

Ի դեպ, նույն թվականին նաեւ Փարիզը բախվեց ալժիրյան ահաբեկիչների կողմից պայթուցիկներն աղբամաններում թաքցնելու իրողության հետ եւ համապատասխան միջոցներ ձեռնարկեց: Սակայն, ինչպես նշում է Զուրաբյանը, Փաշինյանն այս ամենը սովորելու ժամանակ չունի, նա զբաղված է սեփական ժողովրդին կրթելու «նորաձեւ» առաքելությամբ. «Մեկը հուշեր նրան եւ իր նորաձեւ գործընկերուհուն, որ ոչ թե «կրթությունն է նորաձեւ», այլ որ նորաձեւությունն անգամ կրթություն է պահանջում: Թե չէ միակ բանը, որով աչքի են ընկնում միջազգային թատերաբեմում եւ որի համար հիշատակվում են միջազգային մամուլի կողմից` հագուկապի անճաշակությունն ու գռեհկությունն է»:

Այսքանից հետո, թերեւս Ճապոնիայից ավելի լավ կլիներ օրինակ վերցնել բոլորովին այլ բան: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը մատնանշել է, որ 2024 թվականի աշնանը Ճապոնիայի ընտրված վարչապետը հրաժարական է տվել, որովհետեւ չի կարողացել կատարել ընտրվելիս իր տված խոստումները...

 

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԴՎՈՒՄ Է, ԻՍԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ՝ ՉԿԱՆ

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ, ակնհայտորեն, շփոթել է վիճակագրությունն ու իրականությունը։ Մինչ մարդիկ ավտոմեքենաների մեջ ժամերով կանգնած են Մյասնիկյանի պողոտայում կամ Հալաբյանում, վերջինս ինքնավստահ հայտարարում է, թե խցանումների թիվը պակասել է։ Նույնիսկ փորձում է Տոկիոյից ու Իլ դը Ֆրանսից օրինակներ բերել, բայց մոռանում է ամենահիմնականը՝ ճապոնացի գիտնականներն այս կողմերն ընդհանրապես չեն մտնում, որովհետեւ սա գիտության մասին չէ, այլ` խայտառակ կառավարման:

Հեծանվային ուղիներ, ավտոբուսային գծեր, մայթերի լայնացում… Ավինյանն ու Փաշինյանը հավանաբար Երեւանի բնակիչներին շփոթում են գծագրված թղթի հետ։ Մինչդեռ իրականությունն անհերքելի է՝ փողոցները նեղանում են, երթեւեկությունը խեղդվում է, իսկ լուծումներ՝ չկան:

Երեւանի տրանսպորտային «բարեփոխումները» տապալված են, քանի որ թանկացնելով ուղեվարձը ու ստելով, թե նոր ավտոբուսներ են բերելու, քաղաքացիները մնում են կանգառներում ժամերով տրանսպորտին սպասելիս։ Այս մասին նշել է Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամ Գեւորգ Ստեփանյանը:

«Այս պահին 85 (միավոր) ավտոբուս գտնվում է անսարք վիճակում, դրանք շտապ վերանորոգելու փոխարեն, ՔՊ-ն շուրջ 150 մլն դրամ է վատնում քաղաքապետարանի նիստերի դահլիճը վերանորոգելու համար, բայց դահլիճը գտնվում է իդեալական վիճակում։ ՔՊ-ն դարձել է պատուհաս երեւանցիների ու Երեւանի գլխին»,- գրել է նա:

ԻՍԿ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂԲԱՄԱՆՆԵՐՈՒՄ

Քաղաքական էլիտան էլ ոչնչով չի զիջում Տիգրան Մեծի փողոցի կամ Մալաթիայի աղբամաններին։ Եթե նախկինում, գոնե, բովանդակային ընդդիմություն կար, հիմա, ըստ իշխանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, միակ ներքաղաքական բովանդակությունը մնացել է «կեցցե խաղաղություն» գոռալը՝ այն էլ մի փաստաթղթի հիման վրա, որն առավելապես սեւագիր բնույթ ունի ու որեւէ պարտավորություն չի առաջացնում:

Իշխանական ամբիոններից հնչում են արդեն ծանոթ՝ արհեստական խուճապ սերմանող պնդումներ այն մասին, թե «եթե չլինեինք մենք, կլիներ հեղաշրջում, պատերազմ, քաոս»։ Իսկ ահա ընդդիմությանը ներկայացնում են՝ իբրեւ ահաբեկիչների:

Նիկոլ Փաշինյանը երեւի այնքան է տարվել Տոկիոյի աղբամաններով, որ չի նկատում, թե իր ստեղծած համակարգում, ինչպես են արդեն սեփական թիմակիցները դառնում քաղաքական աղբի հերոսներ: Բայց նա դեռ ժամանակ ունի մեկ այլ տեսանյութ էլ հրապարակելու՝ այս անգամ Երեւանից, կանգնած հենց Հաղթանակի կամ Մաշտոցի պողոտայի մի պատահական աղբակույտի առաջ ու ասելու՝ «Հիմա ամեն ոք ինքն է պատասխանատու իր քաղաքական ապաշնորհության համար»։ Բայց մինչ այդ՝ մնում է արձանագրել փաստը՝ Հայաստանը վերածվել է կենցաղային, քաղաքական ու բարոյական աղբավայրի, որտեղ աղբամաններն ավելի ազնիվ են, քան իշխող վերնախավը;

ՉԵՂԱԾ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆԸ

Իշխանության կողմից վերահսկվող արդարադատությունը եւս շարունակում է աղբակույտ հիշեցնել: Գործարար Սամվել Կարապետյանը կալանքի տակ է մնում՝ խիստ կասկածելի մեղադրանքներով՝ այն դեպքում, երբ իշխանության համար հաճո շատերն անգամ հանցանքի պարագայում հայտնվում են անձեռնմխելիության վահանների ետեւում։

Կարապետյանի պաշտպաններն իրավացիորեն հայտարարում են, որ ամեն ինչ արվում է մեկի քմահաճույքով։ Իսկ դատական համակարգը վերածվել է կենտրոնացված քաղաքական գործիքի, որի նպատակը ընդդիմադիր մտածողության ճնշումն է։

«Իրավական այս աբսուրդի, քաղաքական հետապնդման եւ ճնշման պայմաններում առաջադրված 2-րդ աբսուրդային մեղադրանքի՝ փողերի լվացման եւ այլ տնտեսական բնույթի ենթադրյալ հանցանքների դրվագներով Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որը բողոքարկվել էր դատախազության կողմից եւ որով հերքվել էր անգամ նվազագույն հիմնավոր կասկածի մակարդակում նշված հանցանքների հետ առնչությունը», - այս մասին հայտարարել է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը:

Բա ո՞ւր է ձեր խոստացած անկախ դատական համակարգը։ Ո՞ւր է ձեր հռչակած հեղափոխական արդարությունը։ Միթե՞ «Մեր ձեւով» արտահայտությունը կարող է որպես իրավական հիմք ծառայել՝ մեղադրանք ձեւակերպելու համար, որովհետեւ փաստացի ստացվում է, որ այլ մեղադրանք Կարապետյանի նկատմամբ ուղղակի չկա: Ընդ որում՝ այն դեպքում, երբ այդ արտահայտությունը Սամվել Կարապետյանից հետո՝ կրկնեցին հազարավոր մարդիկ: Ինչո՞ւ իրավապահները չգնացին նաեւ նրանց հետեւից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված