Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Գավառի մանկատունը մեր ուշադրությունը գրավել է չարաշահումների պատճառով. Փաշինյան

Ներքաղաքական

Տասնյակ անգամ հնարավորություն եմ  ունեցել ասելու, որ դպրոցը, մանկապարտեզը երեխայի համար են, չի կարելի գալ, ասել՝ «կրթության ոլորտի բարեփոխումների հետևանքով իքս թվով տնտեսական աշխատողների աշխատատեղեր փակվում են»,-ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելլով, որ այդ հարցին պետք է մոտենալ հետևյալ կերպ՝ իսկ դա երեխաների հետ ի՞նչ առնչություն ունի։

 Նա ավելացրեց, որ այցելել է «ՍՕՍ» մանկական գյուղ՝ տեսնելու, թե երեխաներն ինչպես են  տեղավորվել. «Այցելության ընթացքում համոզվել եմ  և նախկին նախարարին էլ հանձնարարական եմ տվել, որ հին մոդելից պետք է րոպե առաջ հրաժարվենք։ Մի քանի օր առաջ նոր նախարարին եմ զանգահարել և ասել, որ ծերության, խնամքի  կենտրոնների վրա, եթե մենք միլիարդներ էլ դնենք, շահառուհի հարցը չենք լուծելու, քանի դեռ հին կոնցեպտով ենք շարժվում, քանի որ արդեն իսկ սխալ բանաձև է դրված, այն կենտրոնացված է նրա վրա, թե տնօրենն ինչքան աշխատավարձ պետք է ստանա, մյուսը՝ ինչքան, բայց դրված չէ, ասենք, թե մարդն այդտեղ ինչքանով է իրեն լավ զգում, ինչքանով է լիարժեք կյանքով ապրում»։

Անդրադառնալով Գավառի մանկատանը, Փաշինյանը նշեց, որ այն իրենց ուշադրությունը գրավել է չարաշահումների պատճառով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ