Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Աշխարհը, որում ապրում ենք, շարունակում է մեզ համար մնալ անծանոթ վայր. Նիկոլ Փաշինյան

Ներքաղաքական

Աշխարհը, որում շարունակում ենք արդեն մի քանի հազար տարի ապրել, շարունակում է մեզ համար մնալ անծանոթ վայր, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 «Վերջին տարիների մեր արձանագրումն այն է, որ աշխարհն ավելի ու ավելի ծանոթ, կանխատեսելի վայր է դառնում։ Դա կախված է մեր մտածողության բանաձևերի զարգացման հետ, քանի որ կարծում եմ, որ  մենք ի վերջո պետք է վստահ լինենք, որ մեր մտածողությունն ունի այն այնքան հարթություն, ինչքան հարթություն ունի աշխարհը; Վերջին շրջանի մի շարք իրադրձություններ ու արձագանքներ շատ տեսանելի են ցույց տալիս իմ ասած տեսության պրակտիկանացումը, քանի որ  երբեմն որոշակի քաղաքական դիսոնանս կա և նույնիսկ վերլուծաբանները չեն կարողանում արձանագրել ու բացատրել, թե ինչպես է հնարավոր  ռազմավարական գործընկերություն ունենալ ԱՄՆ-ի հետ, Չինաստանի հետ և պատրաստվել ռազմավարական  գործընկերություն ունենալ Իրանի հետ»,-հավելեց Փաշինյանը։

 Նա նշեց, թե չի մեղադրում այն գործընկերներին, ովքեր չեն մարսում այս իրողությունը։

«Սա է պատճառը, որ ես առիթ ունեցել եմ այս ամբիոնից ասելու, որ  իրական Հայաստանի գաղափարախոսությունը  կարևոր է, որ  ամբողջության մեջ է իրական աշխարհի հետ։ Դա էլ է կարևոր, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը կտրված չլինի իրական աշխարհից, հակառակ դեպքում էլի կստացվի, որ մենք փորձում ենք մտածողության մի կղզի ստեղծել, որը  հաղորդակցություն չունի մնացած հատվածի և կանոնների հետ»,-ասաց նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ