Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Курильщикам трудно без плана. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

**

ԻՆՉՊԵՍ ԿԱՍԵՐ ՎՈՎԱՅԻՉԸ

(ԱՎԻՆՅԱՆԸ` ԱՆՏՈՄՍ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ՏՈՒԳԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ առանց տոմս չի պլստալու:

 **

ՏՐՈՐՎԱԾ  ԱՐԱՀԵՏՆԵՐ

(«ՔԱՆԻ ԴԵՌ ՊՈՒՏԻՆԸ ՉԻ ՕԿՈՒՊԱՑՐԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՆ, ՄԵՆՔ ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ»: ԶԵԼԵՆՍԿՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Իսկ պարտության եւ կապիտուլյացիայի դեպքում,

 Նիկոլի փորձը աչքի առաջ ունենալով, լրիվ կանկախանա:

 **

 ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ

(«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ  ԿԱՏԱՐՅԱԼ ԲԱՆԿՐՈՏԻ ՄԵՋ Է». ԿՈՆՋՈՐՅԱՆ ՀԱՅԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Դե եթե մենք էլ պետության անունից տարին մեկ միլիարդ դոլար վարկ վերցնեինք ու հարստանայինք, էսքան շուտ բանկրոտի չէինք ենթարկվի:

 **

ԷՊԻԴԵՄԻԱ

 (ԱՎԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՀԵԾԱՆԻՎԻ ՀԱՄԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՅԹԵՐԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԱՇՎԻՆ ԼԱՅՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնում են, որ բանից պարզվում ա, Նիկոլի հեծանվացավը վարակիչ է Ավինյան Տիկոյի համար։

**

 ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ` ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ

 (ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՆԿԱՏՄԱԲ ԱԺ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒՑ ԱՌԱՋ` ԱՄԵՆ ՕՐ ՊԱՐՏԱԴԻՐ ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ` ԹԵՍՏԱՎՈՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Курильщикам трудно без плана,

Слезятся в глазах миражи.

Идёт караван из Ирана

И много везёт анаши.

**

ՆԻԿՈԼԻՆ ՍՈՎԸ ԽԵՂԴԵԼ ԷՐ

(ՃԱՊՈՆԻԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՑ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԴԱՆԱՎԸ ՄՈՆՂՈԼԻԱՅՈՒՄ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՎԱՅՐԷՋՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կերկոխների միությունից հայտնում են, որ Նիկոլը Մոնղոլիայում ոչխար է կերել, իսկ այնուհետեւ Ղազախստանում ուզբեկական փլավով վերջնականապես սովը հագեցրել է։

**

ՀԱՅԻ ԲԱԽՏ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Պորտուգալիայի ընտրանուն 5։0 պարտվեց, բայց, փառք Աստծո, զոհեր, վիրավորներ եւ գերիներ չտվեցինք։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ