⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում ՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողին ԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ը ԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times «Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.Goal Մայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա Գրիգորյան Ռուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո) Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ Շարմազանով Նախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անեն

Երեւանն էլ կդառնա Ալիեւի «մշակութային կենտրո՞ն». ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Նիկոլի օրոք կառավարական տարբեր կառույցներում աննկատ տեղաշարժեր արած ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, որն այս օրերին ժամանակավորապես կառավարում է ՀԷՑ-ը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից առաջ բառացիորեն փախավ լրագրողներից։ Ակնհայտորեն խուսափելով լրագրողական հարցերից՝ Պետրոսյանն ընդամենը ասաց. «Մեկնաբանություն չունեմ։ Շուտով մամուլի ասուլիս եմ տալու»։ Զարմանալ կարելի է՝ եթե մեկնաբանություն չունի, ապա ինչի՞ մասին է պատրաստվում ասուլիս տալ։ Մեկնաբանություն չունեցող մարդը սովորաբար լռում է, բայց, ինչպես տեսնում ենք, պարոն Պետրոսյանը ոչ միայն չի լռում, այլեւ պատրաստվում է հրավիրել մամուլի ասուլիս։ Այսինքն՝ կա թեմա, կա ասելիք, բայց այն, ինչ պետք է ասվեր հրապարակավ ու լրագրողների հարցերին ի պատասխան, կրկին թողնվում է «շուտով»-ին։ Ուշագրավ է, որ խոսքը  հենց ՀԷՑ-ի մասին է՝ մի համակարգ, որն իր բնույթով եւ նշանակությամբ անմիջականորեն առնչվում է հանրության հարյուր հազարավոր սպառողների հետ։ Եվ հենց այստեղ է առաջանում միակ հարցը՝ ուղղված Պետրոսյան Ռոմանոսին՝ ինչպե՞ս եւ ինչո՞ւ ՀԷՑ-ը «խլվեց»:

Ժամանակին հայտարարում էր, թե հոգեւորականների նկատմամբ ունի «շատ որոշակի վերաբերմունք», բայց արի ու տես՝ այս իշխանություններն այնքան անաստված են, որ նրանց օրոք նույնիսկ անհավատ անկախ պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆՆ է սկսել հավատալ: Այո՛, ճիշտ եք կարդում։ Իշխանական պատգամավոր, երբեմն էլ «մենակով ողջ ընդդիմությանը պատասխան տալու պատրաստ» Աղազարյանը, հիմա արդեն Միքայել սրբազանի կողմից է, գրեթե՝ աշակերտի ակնածանքով։ Պարոն Աղազարյանը խոստովանում է, որ Միքայել Սրբազանի հետ ընդամենը երկու անգամ է հանդիպել՝ մեկ անգամ լրատվամիջոցներից մեկի տաղավարում, մեկ էլ՝ մի քանի օր առաջ՝ արդեն կալանավայրում։ Ու այդ երկու հանդիպումը, ինչպես երեւում է, բավական են եղել, որ նախկին իշխանական պատգամավորն իսկապես սկսի հավատքի ճանապարհով քայլել։ «Սրբազան, եթե հանկարծ երբեւէ ես դառնամ հավատացյալ, իմացեք, որ այդտեղ ձեր ներդրումը անչափ մեծ է»,- Աղազարյանի խոսքերն են ուղղված Միքայել սրբազանին։ Ի՞նչ ասես, երեւի, իսկապես մոտենում է «հայտնության ժամանակը» եւ նման իշխանությունն էլ սատանայի վերջին սադրանքն է:

Այն, ինչ նախկինում համարում էինք աբսուրդ, հիմա արդեն վերածվում է օրակարգի։ Ադրբեջանում պաշտոնապես առաջարկել են Հայաստանի տարածքով անցնող այսպես կոչված «միջանցքն» անվանել Իլհամ Ալիեւի անունով։ Ու սա կատակ չէ։ Սա «եղբայրական» հայտարարություն է՝ հնչեցրած Ադրբեջանի Միլի Մեջլիսի առաջին փոխնախագահ ԱԼԻ ԱՀՄԵԴՈՎԻ կողմից հատուկ նիստի ժամանակ, որը նվիրված էր ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ «Վաշինգտոնյան համաձայնագրեր. խաղաղ դիվանագիտության եւ իմաստուն ղեկավարության հաղթանակ» թեմային։ Ի՞նչ է սա նշանակում։ Եթե այսպես շարունակվի, ապա շուտով Երեւանը կդառնա Ալիեւի «մշակութային կենտրոն», Գորիսը՝ նրա արձանների պուրակ, իսկ Հայաստանը՝ անցողիկ մի տարածք, որի վրա էլ անունը կհորինեն Բաքվից։ Ահմեդովը համեմատում է. «Ինչպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը կրում է Հեյդար Ալիեւի անունը, այնպես էլ Զանգեզուրի միջանցքը պետք է կրի նախագահ Իլհամ Ալիեւի անունը»։ Լո՞ւրջ… Իհարկե, չի բացառվում, որ եթե վաղը հայտարարվի, որ Երեւան-Մեղրի ճանապարհը պետք է վերանվանվի «Հեյդար Ալիեւի պողոտա», ապա մի քանի կառավարական պաշտոնյա կասի՝ «դե, կարեւոր չէ անունը, կարեւորը՝ ճանապարհ լինի»։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՔՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է փոխանցվելՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողինԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ըԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times«Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.GoalՄայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա ԳրիգորյանՌուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո)Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ ՇարմազանովՆախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անենՆոր տեսահոլովակԻ՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. ԱյվազյանԻնչ են կանխատեսում եվրոպացիները առաջիկա ընտրությունների վերաբերյալԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովըՏպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն ԲադալյանԵրեխայի նկատմամբ բռնությունը մեղք է ոչ միայն օրենքի, այլ նաև Աստծո առաջ. Հայտնի իրավապաշտպանը մանկապղծության դեպքի մասին«Երեխու կոկորդից բռնել է, ասել է՝ հորդ կսպшնեմ, մորդ կսպшնեմ, ո՞ւմ դիմենք, Թրամփի՞ն, անտեր երկիր է». վեդեցի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված