Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Ավինյանի հեծանվացավի խրոնիկ հետեւանքները

Վերլուծություն

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կարծես թե, շարունակում է քաղաքը կառավարել իլյուզիաների դաշտում՝ փոխանակ մայրաքաղաքի տարաբնույթ խնդիրներին առերեսվելու, խոսում է հեծանվուղիների եւ մայթերի «լայնացման» մասին։

Վերջինս գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, ոգեւորությամբ հայտնել է. «Հաջորդ տարի փոքր կենտրոնում պետք է ունենանք ծրագրեր մայթերի լայնացման եւ հեծանվային ուղիների ավելացման ուղղությամբ։ … Բայց արդեն հաջորդ տարի մենք լայնամասշտաբ ծրագիր պետք է իրականացնենք՝ հեծանվային ուղիների ավելացման, ինչպես նաեւ մայթերի լայնացման համար…»։

Ընդ որում՝ այդ բարձրագոչ խոսքերը մի իրականության մեջ են հնչում, որից քաղաքապետը՝ կա՛մ տեղյակ չէ, կա՛մ փորձում է ձեւանալ, թե չի տեսնում։ Այլապես հո մենք չենք ասում, ինքն էր նախընտրական քարոզարշավի ժամանակ դրոշակ սարքել, թե՝ «ասեք, կանենք»:

Դեռ 2024-ի օգոստոսին «Իրավունք» թերթի խմբագրությունը ստացել էր ահազանգ՝ Երեւանի Ջեյմս Բրայսի անվան Այգեձոր փողոցից։ Բնակիչներն ահազանգել էին, որ փողոցն ամբողջությամբ մխրճվել է շինհրապարակի մեջ, երթեւեկելի գոտին վերածվել է խոչընդոտների տարածքի։Երբ դիմեցինք քաղաքապետարան՝ պարզաբանում ստանալու համար, պատասխանեցին հետեւյալը. «Որեւէ խախտում չկա վերը նշվածի մեջ, շինթույլտվությունը տրվել է օրենքով սահմանված նորմերին համապատասխան»։

Սակայն շինարարության ավարտից հետո փաստացի նորակառույց շինությունը մոտ երեք մետրով մխրճվել է փողոցի երթեւեկելի գոտի, խախտելով երթեւեկության նորմերը եւ ստեղծելով վթարային վտանգներ։ Զավեշտն այն է, որ ապօրինությունը կատարվել է քաղաքապետարանի կողմից տրված «օրինական» թղթերի հովանու ներքո։ Ավելին՝ խնդիրը տեղ է գտել Հակակոռուպցիոն կոմիտեի սեղանին։ Եվ ուսումնասիրությունից 30 օր անց կոմիտեն մեզ պատասխանեց, որ «լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա, եւ ուսումնասիրությունից հետո կպատասխանեն մեր հարցին»։

Ու մինչ քաղաքապետարանը խոստանում է «լայնացում մայթերի ու հեծանվուղիների», իրականում նա լայնացնում է ապօրինության տիրույթը՝ շինթույլտվություն տվող սեփական ստորագրությամբ։ Սա պարզ քաղաքական, վարչական եւ քրեական անպատասխանատվություն է։ Հեծանիվ, Իլ դը Ֆրանս, մայթ, բուլվար... Լավ է հնչում։ Բայց մինչ քաղաքապետ Ավինյանը փայլուն անգլերենով մասնակցում է եվրոպական ծրագրերի գովազդներին, քաղաքի բնակիչները ապրում են մխրճված մայթերի ճահիճում ու տառապում փողոցների խցանումների մեջ:

ԵՐԵՍՆԵՐԻՆ ԹՔՈՒՄ ԵՆ, ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ ԱՆՈՒՆ ՉՏԱՔ

Ու այս իրավիճակում ո՛չ Երեւանի ավագանու, այսպես կոչված, ընդդիմությունն է անվստահություն հայտնում Ավինյան Տիգրանին, ո՛չ էլ խորհրդարանական ընդդիմությունը՝ Փաշինյան Նիկոլին:

Միջազգայնագետ Աննա Աբրահամյանը դիպուկ է ձեւակերպում. «Եթե հենց այսօր ստորագրեք իմպիչմենտի փաստաթուղթը՝ դեմ գնալով ձեր Էգեյան տիրոջ Վաթսափի մեսսիջներին (նկատի ունի խորհրդարանական ամենամեծ ընդդիմության առաջնորդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին), ալիեւյան հանցավոր կլանի կողմից գերության մեջ գտնվողների հայրենիք վերադառնալն առավել քան հնարավոր կլինի»։ Բայց նրանք չեն ստորագրում։ Նրանք բեմ են բարձրանում ու ասմունքում են՝ նույն արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության մասին հուզիչ տեքստերով, երբ հակառակ կողմում շարունակում են նրանց դատել Բաքվում: Ինչու, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը տեսնում է մի ճանապարհ այս իշխանությունից ազատվելու՝ շարունակել ամենօրյա ռեժիմով թուքումուր ուտել իշխանական պատգամավորներից ու սպասել հերթական ընտրությունների: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի՝ ամեն օր իշխանության մնալն աղետ է բերում Հայաստանին ու ստեղծում է անդառնալի հետեւանքներ։ Եվ հապաղելն առաջին հերթին սրիկայություն է հենց ռազմագերիների հանդեպ:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ իշխանափոխության խնդիրն անհրաժեշտ է լուծել մինչեւ ընտրությունները։

«Ես այդքան էլ լավ չեմ հասկանում նստելն ու ակտիվ ընտրություններին սպասելը։ Մենք առաջարկում ենք, մեր կարծիքով, այս պահին միակ իրատեսական լուծումը՝ իմպիչմենտի գործընթացը։ Դա այս պահին Փաշինյանի հեռացման՝ Հայաստանի քաղաքական դաշտում միակ առաջարկված օրակարգն է։ Եթե կան այլ օրակարգեր, սիրով կքննարկենք, բայց, կարծեք, ոչ մեկը որեւէ այլ բան չի առաջարկում։ Իմպիչմենտի գործընթացը շարունակում է մնալ ՀՀԿ-ի առաջնահերթությունը»,- նշել է Մամիջանյանը։

Ըստ նրա,` առանց հանրային կոնսոլիդացիայի, առանց փողոցի ճնշման, հնարավոր չէ իրականացնել այդ գործընթացը: Իսկ փողոցը լուռ է, որովհետեւ խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ-ում նախագծեր է քննարկում, հարցուպատասխան անում այն իշխանության հետ, որին փողոցում թուրք ու դավաճան էր անվանում:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՆ

«Գելափ International»-ի վերջին հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում իրողություններն առաջվանը չեն։ Ըստ տվյալների՝ գործարար, քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի նախաձեռնած ուժը դեռ գործունեության սաղմնային փուլում ստանում է 13,4 տոկոս աջակցություն։ Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ամենաբարձր՝ 17 տոկոսանոց վարկանիշ:

Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժը մսխել է իր վստահության քվեն եւ անգամ թիվ մեկ ընդդիմություն լինելուն այլեւս չի հավակնում: Իսկ նույն հարցման արդյունքում իր ունեցած 6,4 տոկոս վարկանիշով, ընդ որում՝ ՀՅԴ-ով հանդերձ, քանի որ խոսքը «Հայաստան» դաշինքի մասին է, չի պատրաստվում ձեւավորել միասնական ընդդիմադիր ճակատ: Համենայնդեպս, իր վերջին հարցազրույցը նաեւ դրա մասին էր: Փաստացի, իմպիչմենթ չնախաձեռնելը, փողոցում մթնոլորտ չգեներացնելը բերելու է նրան, որ 2026 թվականին խորհրդարանում լինելու է Նիկոլ Փաշինյանն իշխանություն՝ իր համար վատագույն դեպքում արեւմտամետների հետ կոալիցիայով, համեստ ընդդիմություն՝ Սամվել Կարապետյանի «Մեր ձեւով»: Իսկ ո՞ւր է հայտնվելու Ռոբերտ Քոչարյանը կամ նրա իրավահաջորդ Լեւոն Քոչարյանը… Թերեւս, այս հարցի պատասխանը լավագույնս տվեց Քոչարյան կրտսերը՝ նկարահանվելով ՀՀ վաստակավոր արտիստ իր տիկնոջ՝ Սիրուշոյի տեսահոլովակում: Անխոս, այսպես որ շարունակվի, այսօրվա շատ ընդդիմադիրների տեղը լինելու է շոուբիզնեսը, իսկ տեսահոլովակներում նկարահանվելով՝ ժամանակին իր չարքաշ կյանքը յոլա տանող Ալեն Սիմոնյանը կշարունակի մնալ ԱԺ նախագահի աթոռին:

Իսկ այս պահին, դեռեւս չհաստատված տեղեկություններով, «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնում է վարչապետին անվստահություն հայտնելու թեմայով ԱԺ լսումներ: Այս մասին հայտնել է նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը. «Կարծում եմ՝ սա ընդդիմադիրների համար հրաշալի հնարավորություն կլինի իմպիչմենտի վերաբերյալ բոլոր հարցերը հրապարակային քննարկելով հանդես գալ միասնական ճակատով… Իմպիչմենտը այս պահին իշխանափոխության միակ հնարավորությունն է»: Այստեղ են ասել՝ ով ականջ ունի, թող լսի…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված