Հայաստանի հավաքականի ավագ պետք է դառնա Էդուարդ Սպերցյանը. Վարազդատ Հարոյան
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը, ով հեռացել է հավաքականից, կարծում է, որ թիմի ավագը պետք է դառնա Էդուարդ Սպերցյանը։
«Անկեղծ ասած, տղաների հետ այս մասին չեմ խոսել, բայց նա արժանի է ավագի թևկապին ազգային հավաքականում։ Սպերցյանը արժանի է նույնիսկ ավելիին՝ նա պետք է լքի ՌՊԼ-ն, խաղա Եվրոպայի բարձրագույն լիգայում և նոր էջ բացի իր կարիերայում»,- Championat-ին տված հարցազրույցում ասել է Հարոյանը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագը վստահ է՝ Սպերցյանը կկարողանա գնալ և խաղալ Եվրոպայում։
«Ես հաստատ գիտեմ, որ նա մեծ աստղ կդառնա»,- նշել է նա։
Հարցին՝ Սպերցյանն ունա՞կ է կրկնել կամ գերազանցել Հենրիխ Մխիթարյանին՝ Հարոյանն արձագանքել է. «Անկեղծ ասած, Էդիկի համար դժվար կլինի։ Եթե նայեք Մխիթարյանի կարիերային, այնտեղի բոլոր թիմերը Եվրոպայի լավագույն լիգաներից են։ Արդյո՞ք Էդիկը բավարար ժամանակ կունենա այդքան շատ լավ ակումբներ փոխելու համար։ Բայց նա 100%-ով կտեղափոխվի դրանցից մեկում, ես հավատում եմ նրան»։
