Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Կարծում էի՝ առողջապահության հանձնաժողովի նախագահի լավ թեկնածու եմ, բայց ՔՊ–ն այլ որոշում է ընդունել․ Բաթոյան

Ներքաղաքական

ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Զարուհի Բաթոյանն անդարդարձել է մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ ինքը ցանկացել է զբաղեցնել առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, սակայն թիմակիցներն իրեն չեն ընտրել, ինչից հետո «սպառնացել է՝ դեռ կտեսնեք, որ ինձ չեք ընտրել»։

«Թեկնածությունս առաջարկել էր գործընկերներից մեկը՝ Հասմիկ Հակոբյանը, որին ես համաձայնել էի, որովհետև կարծում էի, որ լավ թեկնածու եմ, բայց ՔՊ–ն այլ որոշում է ընդունել։ Եթե կան մեկից ավելի թեկնածուներ, մեկը պիտի ընտրվի, մյուսը՝ չէ։ Որևէ այլ խմորում չի եղել, և հատկապես որևէ սպառնալիք չեմ հնչեցրել և չէի էլ կարող հնչեցնել»,– լրագրողների հետ զրույցում ասել է Բաթոյանը՝ նշելով, որ վիրավորված չէ․ «Նեղվածությունը, նեղանալը քաղաքական կատեգորիա չեն»,– հավելել է պատգամավորը։

Հարցին՝ ի՞նքն էր լավ թեկնածու, թե Հռիփսիմե Հունանյանը, Բաթոյանը հակիրճ պատասխանել է․ «Ես ինձ եմ ընտրել, եթե դա նկատի ունեիք»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ