ՀԱՅՏՆԻ Է ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
ՍպորտԾանրամարտի Աշխարհի առաջնությունում, որը կկայանա հոկտեմբերի 2-11-ը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում, Հայաստանի տղամարդկանց հավաքականում ընդգրկված են հետևյալ ծանրորդները. Գառնիկ Չոլակյան 60 կգ, Գոռ Սահակյան 71 կգ, Սուրեն Գրիգորյան 88 կգ, Սիմոն Մարտիրոսյան 110 կգ, Գարիկ Կարապետյան 110 կգ, Վարազդատ Լալայան +110 կգ։ Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչն է Փաշիկ Ալավերդյանը, մարզիչը Հակոբ Փիլոսյանը։ Իսկ Կանանց թիմից միայն Աննա Ամրոյանն է հանդես գալու 77 կգ քաշային կարգում։ Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է Արտաշես Ներսիսյանը, մարզիչը Տարոն Թովմասյանը։ Հաջողություն մեր ծանրորդներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
