500 ընտանիք հաց է վաստակում, աշխատում են, հիմա որոշել են քանդել, ժամանակ էլ չեն տալիս. ակցիա Զայրացավ քաղաքացին. Մի՛ պղտորեք այն առուն, որից ջուր եք խմում, մեր հարկով պարգևավճար եք ստանում Ազգային ժողովի նիստ Հոկտեմբերի 12․ օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Գորկու առեղծվածը եւ ԽՍՀՄ-ի չպատմված պատմությունը՝ Ազգերի թատրոնից երեւանյան բեմում Հուսիթները գրավեցին ռազմավարական Թաիզ քաղաքը (Տեսանյութ) Թրամփը չարացած է Զելենսկու վրա. Սպիտակ տան պաշտոնյա Իրանը հաստատ մարտի պատրաստ է Թրամփը վրեժ է լուծում Ուկրաինայից, Եվրոպայից և գլոբալիստներից. Կիեւյան քաղաքագետ

Տարբեր ավտոմեքենաներից գողացված 24 հայելիներ են հայտնաբերվել

Քրեական

ՆԳՆ-ից հայտնում են․

«Հունիսի 14-ին` ժամը 18։00-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ նույն օրը` ժամը 10։00-ից 16։30-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են Երևանի Չարենցի փողոցում կայանված «Հյունդայի» մակնիշի իր ավտոմեքենայի կողային զույգ հայելիները:

Քիչ անց Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնում հաղորդում էր տվել մեկ այլ մեքենայատեր. ժամը 14։00-ից 16։30-ը Հերացու փողոցում կայանված «Լադա» մակնիշի նրա ավտոմեքենայից գողացել էին պայուսակը, որի մեջ եղել էր բջջային հեռախոս:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մարաշի համայնքային ոստիկանները պարզվել էին, որ հիշյալ արաքները կատարել է Երևանի Վաղարշյան փողոցի բնակիչ 30-ամյա երիտասարդը: Նա իր բնակության վայրի մոտ հայտնաբերվել, գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է Մարաշի բաժին:

Դատարանի որոշմամբ օգոստոսի 27-ին կատարված խուզարկությամբ երիտասարդի բնակության վայրում հայտնաբերվել է տարբեր ավտոմեքենաների 24 հայելի:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցավոր արարքներից տուժած անձանց հայտանբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ