Հայաստանի հավաքականը Պորտուգալիայի դեմ և այսօրվա խաղում բոլորովին այլ թիմ էր. Հադլգրիմսոն
ՍպորտԱշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականն ընդունեց իռլանդացիներին եւ հաղթեց 2:1 հաշվով:
Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հադլգրիմսոնը ամփոփել է հանդիպումը.
«Այս խաղն ինձ դուր չեկավ: Ագրեսիվ չէինք հարձակման դիրքում, նաեւ պաշտպանությունում: Շատ ազատ տարածություններ տվեցինք Հայաստանի հավաքականին: Իմ թիմն արժանի էր պարտության: Այսօր թերացանք նաեւ տակտիկական մասով:
Հայաստանի հավաքականի դեմ խաղից հետո մենք պետք է միավոր վաստակեինք, բայց այսպիսի խաղերից հետո պիտի վերանայենք մեր խաղը: Իմ թիմը շատ լավ էր պատրաստվել այս խաղին:
Հայաստանի ազգային հավաքականը երեւի ճիշտ հետեւություններ էր արել Պորտուգալիայից կրած պարտությունից հետո: Պորտուգալիայի դեմ խաղացող Հայաստանի թիմն ու այսօրվա թիմը շատ տարբեր էին»,- ասաց Հեյմիր Հադլգրիմսոնը:
