Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը` Իռլանդիայի դեմ խաղում
ՍպորտՀայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Իռլանդիայի դեմ հանդիպման մեկնարկային կազմը, հայտնում է ՈՒԵՖԱ-ն:
Դարպասապահ՝ Օգնյեն Չանչարևիչ
Պաշտպաններ՝ Էրիկ Փիլոյան, Սերգեյ Մուրադյան, Գեորգի Հարությունյան
Կիսապաշտպաններ՝ Նաիր Թիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Կամո Հովհաննիսյան
Հարձակվողներ՝ Լուկաս Սելարայան, Հրանտ-Լեոն Ռանոս, Տիգրան Բարսեղյան
Պորտուգալիայի դեմ խաղի համեմատ մեկնարկային կազմում չեն դարպասապահ Հենրի Ավագյանը և կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, իսկ նրանց փոխարինել են Օգնյեն Չանչարևիչը և Հրանտ-Լեոն Ռանոսը:
Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ տուրի Հայաստան - Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու ժամը 20:00-ին։
