Հայաստանի ընտրանին կփորձի օգտվել դրանից, ուստի մենք պետք է պատրաստ լինենք. Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Սպորտ
Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հադլգրիմսոնը խոսել է Երևանում կայանալիք Աշխարհի առաջնության ընտրական խաղի վրա՝ Հայաստանի հավաքականի դեմ.
«Վերջին երեք խաղերում մենք վաղ գոլ ենք ընդունել: Հայաստանը, հավանաբար, կփորձի օգտվել դրանից, ուստի մենք պետք է պատրաստ լինենք հենց սկզբից: Հայաստանն ավելի թարմ կլինի՝ շնորհիվ լրացուցիչ օրվա: Մեր խաղացողները ազնիվ են, նրանք կհայտնեն իրենց վիճակը, և մենք դա կտեսնենք մարզման ժամանակ: Թիմը լավ տրամադրություն ունի, վնասվածքներ չկան: Ոչ-ոքին Հունգարիայի դեմ դրական էր, և բոլորը սպասում են Հայաստանի դեմ խաղին»,- ասել է Հադլգրիմսոնը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
