Հայաստանի հավաքականի փոփոխված հայտացուցակն Իռլանդիայի դեմ խաղում
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է հավաքականի հայտացուցակն Իռլանդիայի թիմի դեմ կայանալիք խաղին:
Հավաքականի գլխար մարզիչ Եղիշե Մելիքյանը, Պորտուգալիայի թիմի դեմ հանդիպման համեմատ, հայտացուցակում կատարել է երկու փոփոխություն:
Պաշտպան Ալբերտ Խաչումյանի ու կիսապաշտպան Նարեկ Աղասարյանի փոխարեն հայտացուցակում ընդգրկվել են կիսապաշտպաններ Գոռ Մանվելյանը և Կարեն Նալբանդյանը:
«Նոայի» ֆուտբոլիստը կխաղա «14» համարով, իսկ «Ալաշկերտի» ավագը՝ «15»:
Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ տուրի Հայաստան - Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու ժամը 20:00-ին։
