Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

«Ժողովուրդ». ՔՊ խմբակցության երեւանաբնակ քարտուղար Արթուր Հովհաննիսյանի բնակարանի վարձավճարը տվել է պետությունը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռեւս 2021 թվականին պետությունից գումար է ստացել՝ որպես տան վարձավճարի փոխհատուցում, սա այն դեպքում, երբ նա, համաձայն իր պաշտոնական կենսագրության, ծնվել եւ ապրել է Երեւանում:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2023 թվականին էր գրել, որ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը բնակարանի վարձավճարի փոխհատուցման համար դիմում է գրել ԱԺ ղեկավարությանը եւ ստացել փոխհատուցում: Նա դիմումի մեջ նշել է, որ բնակվում է Նար-Դոսի փողոցում եւ վարձակալել է այդ բնակարանը 100 հազար դրամով:

Իհարկե, համաձայն ՀՀ օրենսդրության, եթե պատգամավորը մարզաբնակ է, գալիս է մայրաքաղաք՝ աշխատանքի, Երեւանում ապրելու համար կարող է դիմել խորհրդարանի ղեկավարությանը եւ ստանալ վարձավճարի փոխհատուցում: Սակայն ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ամսական 100 հազար դրամ է ստացել որպես վարձավճարի փոխհատուցում՝ ինչպես նշեցինք՝ լինելով երեւանաբնակ: Այսինքն՝ խախտվել է կարգը, եւ ՔՊ խմբակցության քարտուղարին պետբյուջեից չնախատեսված արտոնություն է տրվել: Սա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիա, երբ ՔՊ խմբակցության քարտուղարը իշխանական դիրքը օգտագործել է, որպեսզի անձնական եկամուտներ ստանա:

Այժմ, համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի, 2023 թվականին պատգամավորը 30 մլն արժողությամբ անհատական բնակելի տուն է գնել Արարատի Մասիս համայնքում եւ ազատ ժամանակ «կարճ ռիլերի» համար հող է մշակում:

Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանը, ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկության, 2017-ին անցել է թմրանյութի գործով. նրա ավտոմեքենայից հայտնաբերվել է թմրանյութ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ