Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը Նիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր «Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է

Յուրի Իգիթխանյանը 12 տարի անց կրկին բեմում է

Մշակութային

«40 օր համբառնալուց առաջ» պիեսն այս անգամ նոր շնչով ներկայանում է Միացյալ Նահանգներում բնակվող հայ հանդիսատեսին: Սամվել Խալաթյանի այս պիեսը՝ Գնել Ուլիխանյանի նախաձեռնությամբ, իր շուրջն է հավաքել օտար ափերում գտնվող հայ դերասանների, որոնցից մեկի՝ ՅՈՒՐԻ ԻԳԻԹԽԱՆՅԱՆԻ հետ էլ զրուցեց «Իրավունք»-ը:

«ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ՏԱՐԲԵՐ ԵՆ՝ ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՎԱԽ»

— Տեւական դադարից հետո՝ կրկին վերադառնում եք բեմ, ի՞նչ զգացողություններ ունեք եւ ինչպե՞ս ծնվեց Միացյալ Նահանգներում հայկական ներկայացում ստեղծելու գաղափարը:

— Իրականում դադարը շատ տեւական էր՝ 12 տարի, ու այդ ողջ տարիների ընթացքում թատերական նախագծեր, ներկայացումներ չեմ ունեցել։ Ճիշտ է, երբ տնօրեն էի վերականգնեցինք մի ներկայացում, բայց ես դա չեմ համարում վերադարձ, որովհետեւ այդ 6 ամիսների ընդացքում 2 անգամ եմ խաղացել։ Սա կոնկրետ վերադարձ է բեմ, որովհետեւ շատ հետաքրքիր պիես է՝ դերիս մասին է՛լ չասեմ…

Զգացողությունները շատ տարբեր են՝ մանկական ուրախությունից մինչեւ մանկական վախ։ Ուրախությունը՝ նորից զգալ բեմի հոտը, հանդիսատեսի շնչառությունը։ Վախը՝ դուրս գալ բեմ, զգալ այդ մոգական բեմական հոտը եւ հանդիպումը հանդիսատեսի հետ։ Մի փոքր սիմվոլներով խոսեցի, ասեմ ավելի պարզ։ Կա ուսանողական վախ եւ լարվածություն։

— Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ում եւս հեռուստասերիալները նյութական առումով պետք է ավելի նախընտրելի լինեն դերասանի համար, ինչո՞ւ որոշեցիք Ձեր ժամանակը կրկին թատրոնին տրամադրել:

— Ճիշտ էք, բայց կա այսպիսի մի բան. նյութականը՝ նյութական, սակայն հոգեւորը եւ մասնագիտականն առաջնահերթ է։ Այստեղ՝ ԱՄՆ-ում, ամեն ինչ դրված է բիզնես հիմքի վրա։ Աշխատանքային ժամ ու վազք։ Թատրոնն այնպիսի օրգանիզմ է, որ շատ ժամանակ է պահանջում, այդ պատճառով էլ բարդ է հավաքվել եւ անել մի ներկայացում։ Գնել Ուլիխանյանի մոտ դա ստացվեց: Նրա պրոդյուսերական ջանքերի շնորհիվ կայացավ այս նախագիծը, որի համար շնորհակալ եմ իրեն։ Առաջարկը ստանալուց հետո, ասացի՝ «Գնել ջան շատ եմ ուզում, բայց ժամանակս… »: Ասաց. «Կկազմակերպենք բոլորին կհարմարվենք: Լավ բան ենք անում»։ Եվ արդեն հուրախություն բոլորիս՝ այդ «լավ բանը» հանձնում ենք հանդիսատեսի դատին։

«ՄԵԾ ՊԱՏԻՎ ԿԼԻՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ, ՈՐ ԵՍ ՆՄԱՆԱԿԵՄ ԲԵՄՈՒՄ ԻՐԵՆՑ»

— Դուք խաղում եք մի կերպար, որն իշխանության ու բարոյականության հակասության սահմանագծին է. որքանո՞վ է սա դերասանի համար մարտահրավեր եւ ինչպիսի՞ քաղաքական ենթատեքստ կա այդ ամենի մեջ:

— Կերպարն իրականում շատ հետաքրքիր է գրված հեղինակի կողմից։ Հետաքրքիր է, որ շատ տարիներ առաջ պիեսում իմ կերպարը ակտուալ է եղել, կա ու, ցավոք սրտի, կմնա։ Ես կերտել եմ մի հավաքական կերպար «քրեաօլիգարխիկ քաղաքական» կերպարներից, «նախկինաներկաների սերուցքը», եւ դրանք օգտագործել եմ կերպարը ստեղծելու համար։ Գիտե՞ք ,որ ասեմ հատուկ քաղաքական ենթատեքստ կա, սուտ կլինի, բայց, միեւնույն է, դիտելիս հանդիսատեսը իր համար կտեսնի ե՛ւ քաղաքականը, ե՛ւ մարդկայինը։

— Հնարավո՞ր է՝ որեւէ հայկական իրական քաղաքական դեմք հիշեցրել է Ձեզ Ձեր կերպարը։ Փորձե՞լ եք նմանակել նրանցից որեւէ մեկին:

— Ոչ, շատ մեծ պատիվ կլինի իրանց նմանակեմ բեմում։ Ինչպես նշեցի, ստեղծել եմ հավաքական կերպար։ Գել ու գազան՝ սուրբ դեմքով: Ինձ թվում է՝ մեր քաղաքական գործիչները հենց այդ որակավորման տակ էլ տեղավորվում են։

«ՍԻՐԵՔ ԻՐԱՐ, ՀԵՐԻ՛Ք Է ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՊՐՈՊԱԳԱՆԴԵՔ»

— Ի՞նչ հիմնական ուղերձ ունի Ձեր կերպարը հանդիսատեսի համար. արդյոք նա դատապարտվա՞ծ է, վերափոխվո՞ւմ է, թե՞ պարզապես բացահայտվում իր ամբողջ մերկությամբ։

— Նա բացահայտվում է իր ողջ մերկությամբ, շատ կեղտոտ կողմերից, բայց պատժվում է ապրողների կողմից: Նրանք իմ կերպարի շիրիմն են պղծում։ Սակայն, այդքանից հետո էլ, նա չի փոխվում, որովհետեւ ամենամեծ սրբությունը այս մարդու փողն է։

— Քավարանը որպես տարածք՝ որքանո՞վ է Ձեզ՝ որպես մարդ, ստիպել մտածել կյանքի, մեղքի եւ ներման թեմաների շուրջ։ Կարողացե՞լ եք Ձեր ներսում ինչ-որ բան վերլուծել՝ այս ներկայացման մեջ խաղալով։

— Եվ հիմա ու միշտ կա այդ մտածողությունը՝ ի՞նչ է լինում կյանքից հետո, ինչպես է դա լինում: Իհարկե, վերաարժեքավորում տեղի ունեցավ:

— Եթե Ձեր կերպարը հնարավորություն ունենար մեկ ճշմարտություն ասել կենդանության օրոք, ի՞նչ կասեր։

— Օ՜, «Ես մեղավոր չեմ, սիստեմն էր այդպիսին», - կասեր նա:

— Իսկ Դուք՝ Յուրի Իգիթխանյանդ, ի՞նչ ճշմարտություն կցանկանայիք ասել այսօր:

— Սա ավելի բարդ հարց էր։ Կասեի՝ սիրեք իրար, հերի՛ք է ատելություն պրոպագանդեք։

«ՀԱՅՐԵՆԻՔ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»

— Սփյուռքյան հանդիսատեսի արձագանքը որքանո՞վ է տարբեր Հայաստանի հանդիսատեսից։

—  Շատ տարբեր է: Լարվածությանս պատճառներից մեկը հենց դա է։ Կերեւա ներկայացման ընթացքում: Այս պահին կարող եմ ասել, որ հանդիսատեսը շատ հետաքրքրված է։ Այս ընթացքում, Երեւանից շատ մեծաքանակ մարդիկ եկան Նահանգներ, ես էլ եմ այդ ցուցակում: Իսկապես փոխվել է համայնքի պահանջարկը։

— Կա՞ թեկուզ մի հեռավոր նպատակ, մի օր կրկին վերադառնալ հայաստանյան բեմ:

— Նայեք, ես միշտ ասում եմ՝ Հայրենիք եւ Հայաստան վերադառնալ միշտ պատրաստ եմ ու հնարավոր եմ համարում։ Բայց այս «պետություն» վերադարձը՝ նման կառավարիչների օրոք՝ անհնար եմ համարում։ Ես չեմ կարող պատկերացնել վերադարձս իմ հարազատ Ռուսական թատրոնի բեմ, բայց հայաստանյան բեմ՝ ինչու ոչ։ Կյանքը հետաքրքիր բան է, գուցեեւ…

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառըՆիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔԶելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞«Ժողովուրդ». Լեզու կտրել սպառնացողը, ով թմրանյութի գործով է անցել, գլխավոր դատախազի կողքին էԼույս չի լինելուԱՄՆ-ն ԵՄ-ն անվանել է «արևմտյան քաղաքակրթության հակառակորդ». Ինչ կտա դա ՄոսկվայինԹրամփը սպառնում է հակառակորդներին «վերջին Սուրբ Ծննդով»՝ Էպշտեյնի գործի պատճառով«Հրապարակ». «Սևան» հյուրանոցի տարածքը կխլե՞ն Արմեն Սարգսյանի մտերիմից «Իրավունք». Փաշինյան թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված