Միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող օտարերկրացին փորձել է հատել Բագրատաշենի անցակետը
ՔրեականՆԳՆ-ից հայտնում են․
«Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 5-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից Նոյեմբերյանի բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 42-ամյա մի տղամարդու, որը օգոստոսի 29-ից գողության մեղադրանքով միջազգային մակարդակով հետախուզման մեջ էր գտնվում Ավստրիայի իրավապահ մարմինների կողմից․ խափանման միջոցը՝ կալանք։
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազություն»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
